Արմինֆո. «Քայլ արա, մերժիր Սերժին՚ նախաձեռնության մասնակիցները փորձում են կաթվածահար անել պետական հաստատությունների աշխատանքը:
Բողոքի ակցիայի մասնակիցներն արդեն շրջափակել են ՊԵԿ շենքը, ԱԳՆ մուտքերը, Արդարատության նախարարությունը, Կրթության նախարարությունը և մի շարք այլ հաստատություններ:
Ինչպես հայտարարել է «Քայլ արա՚ շարժման առաջնորդ, ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, պետական կառույցների շենքերի մոտ կանցկացվեն նստացույցեր` դրանց աշխատանքը լիովին կաթվածահար անելու նպատակով: Նա մարզերի բնակիչներին կոչ է արել միանալ հանրահավաքներին: Փաշինյանը նաև հաղորդել է, որ այսօր ժամը 18:30-ին հանրահավաք է անցկացվելու Հանրապետության հրապարակում: «Հուսով եմ, դա կլինի ամենախոշոր հանրահավաքը երրորդ հանրապետության պատմության ընթացքում: Մեր հայրենակիցներին կոչ եմ անում միանալ մեզ: Մենք հայտարարում ենք մեր երկրում հերթական հեղափոխության մեկնարկ: Նաև մարդկանց կոչ ենք անում մարզերում շրջափակել մարզային, շրջանային, պետական կառույցների գործունեությունը: Մեր նպատակը պետական հաստատությունների գործունեության պարալիզացումն է՚, - նշել է Փաշինյանը:
Ընդդիմադիր գործիչը նաև համոզմունք է հայտնել, որ հանրահավաքը պետք է լինի ցանցային բնույթի, որը դժվար է ցրել: Փաշինյանը համոզված է, որ դա թույլ կտա տրամաբանական ավարտին հասցնել սկսած գործընթացը: Նա նաև նշել է, որ մյուս քաղաքական ուժերին ասելու բան չունի, քանի որ հեղափոխությունն արդեն սկսված է և կհաղթանակի: