Արմինֆո. Նիկոլ Փաշինյանի գլխավորած ընդդիմադիր շարժումը երթով շարժվել է դեպի Ազգային ժողով:
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակիցը հաղորդել է իրադարձությունների վայրից, երթը բազմամարդ է, սակայն անհասկանալի է, թե ինչու Փաշինյանը որոշեց շարժվել դեպի Բաղրամյան, երբ արդեն սկսվել է ԱԺ նիստը, որի ժամանակ Սերժ Սարգսյանը պետք է ընտրվի վարչապետ:
Մինչդեռ նախօրեին, ուշ երեկոյան, Փաշինյանն ու իր կողմնակիցները որոշել էին գիշերվանից շրջափակել ԱԺ բոլոր մատույցները` պատգամավորների մուտքն ԱԺ և նիստի անցկացումը թույլ չտալու նպատակով: Սակայն առավոտից ի վեր ԱԺ մատույցները շրջափակված էին միայն ոստիկանական ուժերի կողմից, որոնք անարգել պատգամավորներին ներս էին թողնում ԱԺ շենք, այն ժամանակ, երբ Փաշինյանը ժողովրդին երքով տանում էր Երևանի արվարձաններ: