Արմինֆո. Այսօր Երևանի Երիտասարդական մետրոյի կայարանի մոտ գտնվող ՍԱՍ սուպերմարկետի մոտից բերման է ենթարկվել «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Բարխուդարյանը՝ առանց պատճառաբանումների, Արմեն Բարխուդարյանը գտնվում է Էրեբունու ոստիկանական բաժանմունքում: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են կուսակցության մամուլի ծառայությունից:
«Ժառանգությունը» դատապարտում է ցանկացած անօրինականություն, բռնություն և կոչ է անում ազատ արձակել բոլոր բերման ենթարկվածներին՚, - ասվում է հաղորդագրությունում: