Արմինֆո.Փաստաբանները պատրաստ են անհրաժեշտ իրավաբանական օգնություն տրամադրել բոլոր բերման ենթարկվածներին: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ փաստաբանների պալատի մամուլի ծառայությունից, հանրային միջոցառումների ժամանակ ոստիկանության կողմից քաղաքացիներին բերման ենթարկելու դեպքում քաղաքացիներին առաջին իրավաբանական անվճար օգնություն տրամադրելու նպատակով ՀՀ փաստաբանների պալատում փաստաբանների խումբ է ձևավորել:
«Փաստաբաններ-բերման ենթարկվածներ կապն ապահովելու պատասխանատուն է փաստաբան Գևորգ Մկրտչյանը: Արագ արձագանքման հեռախոսահամարներ՝ (010) 600701, (077) 007792՚, - նշված է հաղորդագրությունում: