Արմինֆո.Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը որոշումներ է ստորագրել իր մամուլի քարտուղարին, օգնականներին և խորհրդականներին զբաղեցրած պաշտոններից ազատելու մասին:
Ապրիլի 16-ին Կարեն Կարապետյանի ստորագրած որոշումների համաձայն, Արամ Արարատյանն ազատվել է վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից: Զբաղեցրած պաշտոններից ազատվել են նաև Արամ Վարդևանյանը, Դիանա Ղազարյանը, Կարապետ Վարդանյանը, Հայկ Զոհրաբյանը, Հայկ Դավթյանը, Գագկ Մարտիրոսյանը, Արամ Մխոյանը, Գևորգ Մալխասյանը և Գևորդ Մուրադյանը: