Արմինֆո.Իր մեքենայով անարգել ԱԺ շենքին է մոտեցել «Ելք՚ խմբակցության քարտուղար Էդմոն Մարուքյանը, ով հայտարարել է, որ պարտադիր մասնակցելու է քվեարկությանը և «դեմ՚ է քվեարկելու Սերժ Սարգսյանի թեկնածությանը վարչապետի պաշտոնի համար:
Պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին, թե արդյոք մի քանի պատգամավորների քվեարկությունը կարող է փոխել ընտրության պատկերը, Մարուքյանը հայտարարել է, որ ինքը նաև մտադիր է հանդես գալ հայտարարությամբ, որում իր և ժողովրդի կարծիքը կհայտնի Սերժ Սաևրգսյանի թեկնածության նկատմամբ: «Թող նա իմանա, որ ամեն ինչ այդքան հարթ չէ, և` ժողովուրդն ինչպես իրեն վերաբերվում՚, - հայտարարել է նա:
Ըդն որում, Մարուքյանը դժվարացել է պատասխանել ԱրմԻնֆո-ի այն հարցին, թե ինչու իրենք ավելի գործուն գործողություններ չեն ձեռնարկել երկրի վարչապետի պաշտոնում Սերժ Սարգբսյանի ընտրվելու հնարավորությունը կանխելու ուղղությամբ:
Հավելենք, որ կառավարող կոալիցիայի` ՀՀԿ և ՀՅԴ պատգամավորները վաղ առավոտից գտնվում են խորհրդարանի շենքում, իսկ «Ծառուկյման՚ դաշինքի պատգամավորները դեռ չեն կողմնորոշվել քվեարկության հարցում իրենց դիրքորոշման առնչությամբ: Տեղեկատվություն կա, որ նրանք քվեարկելու են ազատ ռեժիմով: