Արմինֆո.Ոստիկանական ուժերը շրջափակել են Ազգային ժողովի մատույցները` Բաղրամյան և Դեմիրճյան փողոցները:
Այդ փողոցներում ընդդիմադիրներ և ակտիվիստներ, գործնականում, չկան, և օրենսդիր մարմնի պատգամավորները, ինչպես նաև անցորդները, ազատորեն կարող են մոտենալ խորհրդարանի շենքին, ինչին ականատես եղան ԱրմԻնֆո-ի թղթակիցները, ովքեր շրջանցիկ ճանապարհներով անարգել մոտեցել են անմիջականորեն ԱԺ շենքին: