Արմինֆո. «Արա քայլ, մերժիր Սերժին» բողոքի ակցիայի մասնակիցները մտադիր են փակել ՀՀ խորհրդարան տանող բոլոր փողոցները, որպեսզի թույլ չտան ապրիլի 17-ին կայանալիք նիստի անցկացումը, որտեղ Սերժ Սարգսյանի թեկնածություն կառաջադրվի երկրի վարչապետի պաշտոնում: «Մենք չպետք է թույլ տանք Հայաստանի «ադրբեջանականացումը» հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքում:
Փաշինյանի կարծիքով, ապրիլի 16-ը հայ ժողովրդի նորագույն պատմության շրջադարձային կետն էր: Այսօրվա օրը, նշել է նա, վկայում է այն մասին, որ անհիմն են այն բոլոր խոսակցությունները, որ հայ ժողովուրդը հարմարվել է ներկայիս իրավիճակին: Միևնույն ժամանակ, ինչպես նշել է ԱԺ պատգամավորը, ընդդիմադիր շարժումը հասել է մեծ հաջողությունների, ինչը հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ այդ նախաձեռնությունը ձևավորվել է տարերայնորեն և «հանուն ՀՀ քաղաքացու հաղթանակ»: «Հայ ժողովուրդն ազատամիտ ժողովուրդ է և պատրաստ են պաշտպանել իր ազատ և արդար ապագայի իրավունքը», - ասել է նա:
Փաշինյանը նշել է, որ վաղը, ապրիլի 17-ին, հանրապետական մեծամասնությունը կհավաքվի, որպեսզի քվեարկի Սերժ Սարգսյանի թեկնածության օգտին: Այդ գործողությունը կանխելու համար ընդդիմության առաջնորդը կոչ է անում բոլոր այլախոհներին փակել փողոցները, որոնք տանում են դեպի Ազգային ժողովի շենք` Բաղրամյան պողոտան, Սարյան, Պռոշյան, Դեմիրճյան փողոցները, ինչպես նաև հնարավոր այլ մոտեցումները խորհրդարանին: Փաշինյանը հարցով դիմել է ժողովրդին, թե երբ է ավելի նպատակահարմար փակել այդ փողոցները`այս երեկո, թե վաղը առավոտ: Ցուցարարների մեծ մասն աջակցել է առաջին տարբերակին - այս երեկո:
Մինչդեռ, ըստ Նիկոլ Փաշինյանի, ստացվել է տեղեկություն, որ փակել են ճանապարհը գյումրեցիների առջև, ովքեր ցանկացել են միանալ հանրահավաքին: «Եթե նրանց թույլ չտան մտնել Երևան, մենք կգնանք նրանց ետևից», - սպառնացել է պատգամավորը: Այնուամենայնիվ, պատգամավորների ելույթի ընթացքում արդեն հայտնի դարձավ, որ նրանց թույլատրվել է մուտք գործել մայրաքաղաք:
Բացի այդ, ընդդիմությունը դիմել է երկրի բոլոր քաղաքացիներին: «Ես կոչ եմ անում Հայաստանի քաղաքացիների նվաղը փակել բոլոր համայնքային և հանրապետական նշանակության ճանապարհները և շարժվել դեպի Երևան, որպեսզի ասեն «իրենց հեղինակավոր խոսքը»`«ոչ» Սերժ Սարգսյանի վերադարձին իշխանությանը»: