Արմինֆո.«Հայաստանի հետագա ներքին քաղաքականության սյուժեն, եթե Սերժ Սարգսյանին, այնուամենայնիվ, հաջողվի մերժել, ես տեսնում եմ բավականին լուսավոր երանգններով՚, - ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը:
«Շարժման երիտասարդների խումբն արդեն ներկայացրել է պետականաշինության հիանալի, հստակ ծրագիր: Նախ` կնշանակվի ժամանակավոր վարչապետ, որը կիրագործի նոր ծրագիրը` կարևորագույն նորմատիվային, օրենսդրական ակտերի հիման վրա, որոնք ընդունվելու են հենց այսօրվա «հանձնված՚ խորհրդարանականների կողմից: Եվ միայն այդ ամենից հետո խորհրդարանը կցրվի, և կանցկացվեն նոր ընտրություններ՚, - նշել է նա:
Այդ կարևորագույն ակտերի թվում են, Սարգսյանի ասելով, իշխանության ապակապիտալիզացումը, ապամոնոպոլիզացումը, կապիտալի և քաղաքականության հարկադրաբար, չափազանց բարդ բաժանումը, ընդ որում` հենց իշխանությունը զավթածների ձեռքերով: Ծրագրի համաձայն, օլիգարխները, մենաշնորհատերերը 10-15 տարավ ընթացքում ստիպված կլինեն վիթխարի գումարներ վճարել Գերագույն դատարանի որոշմամբ, փոխարենը ստանալով համաներում, սեփական անձեռնմխելիության երաշխիքներ:
Վերլուծաբանը նաև տեսնում է «կուսակցությունների մասին՚ նոր օրենք ընդունելու անհրաժեշտություն, ինչից հետո ներկայիս 70 կուսակցություններից 65-ը կամավոր կանհետանան, իսկ մնացածը կվերաձևակերպվեն: Եվ, իհարկե` համապատասխան Ընտրական օրենսգրքի անհրաժեշտություն, որը բացառի որևէ նախընտրական մեքենայություն:
«Անհրաժեշտություն է նաև դատական համակարգի բարեփոխումը, որը տանի լիովին անկախ դատական իշխանության ձևավորման: Անշուշտ, դա մեկ օրվա աշխատանք չէ, սակայն` միանգամայն հնարավոր է: Անհրաժեշտ է նաև օրենսդրորեն ամրագրել ժողովրդի հանրաքվեի իրավունքը: Առաջին հանրաքվեն, ի դեպ, ցանկալի է անցկացնել այդ բոլոր ծրագրերի վերաբերյալ հասարակության կարծիքը պարզելու նպատակով՚, - ամփոփել է ՌԱՀՀԿ տնօրենը: