Արմինֆո. Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է արել զգույշ լինել Երևանում և անվտանգության նկատառումներով վերանայել անձնական պլանները:
«ԱՄՆ-ի դեսպանատունը Հայաստանում տեղյակ է շարունակվող բողոքների մասին Երևանի կենտրոնում, ինչը հանգեցրել է ճանապարհների և շրջակա տարածքների գերծանրաբեռնվածոյանը: Բողոքի ակցիաների անկանխատեսելի բնույթի հետևանքով կարող են լինել բռնության դրսևորումներ», - ասված է հայտարարության մեջ: