Արմինֆո. Ռուսաստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին կոչ է անում Երևանում խուսափել բազմամարդ վայրերում գտնվելուց:
«Երևանում ընթանում են ընդդիմության բողոքի ակցիաներ: Ցուցարարները փակել են մի քանի կենտրոնական փողոցներ: Հետևաբար, խորհուրդ է տրվում խուսափել բազմամարդ վայրեր այցելելուց», - ասված է Ռուսաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ: