Արմինֆո. «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների առաջնորդներ Էդմոնդ Մարուքյանը և Արամ Սարգսյանը չեն պատրաստվում միանալ Բաղրամյան պողոտայում գտնվող բողոքի ակցիայի մասնակիցներին:
Ավելի վաղ, Մոսկովյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկում Մարուկյանը և Սարգսյանը հանդիպել էին Նիկոլ Փաշինյանի հետ:
Նշենք, որ շարժմնն իրենց համերաշխությունն են հայտնել բազմաթիվ մշակութային գործիչներ: Մասնավորապես, հայտնի երաժիշտ Սերժ Թանկյանը ակտիվիստներին է դիմել, հայտարարելով նրանց հետ իր համերաշխության և աջակցության մասին, ընդգծելով Հայաստանում միակուսակցական կառավարման անթույլատրելիությունը: Սփյուռքի որոշ կազմակերպություններ, մասնավորապես, Եվրոպայի հայերի կոնգրեսը, նույնպես աջակցություն են հայտնել ընդդիմությանը: Այս օրերին եվրոպական շատ քաղաքներում ընթանում են գործողություններ, իրենց աջակցությունը հայտնելով հայ ընդդիմադիրներին:
Շատ ընդդիմադիր ուժեր այս օրերին Հայաստանում միացել են Փաշինյանի նախաձեռնությանը, մասնավորապես, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազատ դեմոկրատներից»`Խաչատուր Քոքոբելյանը, «Սասնա ծռեր» խմբի անդամները: Սակայն, «Երկիր ծիրանի» առաջնորդ Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ ինքը մտադիր չէ միանալ Փաշինյանի շարժմանը, քանի որ չի վստահում նրան: