Արմինֆո.Տարբեր վնասվածքներով «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 18 ակտիվիստ, որոնք վնասվել են Բաղրամյան պողոտայում:
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել են բժշկական կենտրոնում, տուժածների առողջական վիճակը բավարար է:
Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն հաղորդել էր, որ «Նաիրի» բժշկական կենտրոնում է գտնվում ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և երեք ոստիկաններ: Նրանցից մեկն արդեն վիրահատվել է: Ներկայումս Փաշինյանը վերադառնում է ակտիվիստների մոտ:
ՀՀ ոստիկանությունն ընդդիմադիրներին ցրվելու ժամանակ է տվել, սպառնալով գործադրել ուժ և հատուկ միջոցներ