Արմինֆո. «Արա քայլ, մերժիր Սերժին» ընդդիմադիր շարժման առաջնորդ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը վիրահատվել է «Նաիրի» բժշկական կենտրոնում:
Վիրահատվել է նրա ձեռքը, բայց նա, այնուամենայիվ, կոչ է անում ՀՀ բոլոր քաղաքացիներին պայքարել Սերժ Սարգսյանի դեմ, քանի որ ինքը հիվանդանոցից անմիջապես կմիանա ակցիայի մասնակիցներին: «Տեղի է ունեցել բեկում, մեր քաղաքացիներն ապացուցցին, որ Սերժ Սարգսյանը չպետք է մնա իշխանության ղեկին: Ես հիմա կվերադառնամ Ազգային ժողով, քանի որ իմ կաբինետում մտադիր եմ ընդունել տասնյակ հազարավոր ընտրողների»,-ասել է Փաշինյանը:
«Նաիրի» բժշկական կենտրոնում են գտնվում նաև երեք ոստիկաններ: Նրանցից մեկը վիրահատվել է:
Մի քանի ընդդիմադիր վիրավորներ, այդ թվում նաև Փաշինյանի ամենամոտ դաշնակիցը` Ալեն Սիմոնյանը, գտնվում են «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Նրանց առողջական վիճակի մասին դեռ ոչինչ հայտնի չէ:
Բոլորն էլ վիրավորվել են, երբ փորձել են ճեղքել ոստիկանական պատնեշը`դեպի խորհրդարանի շենքի: