Արմինֆո.«Արա քայլ, մերժիր Սերժին» ընդդիմադիր շարժման առաջնորդ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը շտապ օգնության մեքենայով տեղափոխվեց «Նաիրի» բժշկական կենտրոն, հաղորդում է ԱրմԻնֆո գործակալության թղթակիցը դեպքի վայրից:
Ըստ չճշգրտված տեղեկությունների, Փաշինյանն իր ձեռքը վնասել է, երբ փորձել է ճեղքել ոստիկանության կորդոնը դեպի խորհրդարանի շենք: Կան էլի վիրավորներ, բայց նրանց ճակատագիրը դեռ հայտնի չէ: Նաև հայտնի չէ, թե ինչ է եղել պատգամավոր Արարատ Միրզոյանի հետ: Ցուցարարների թվում են պատգամավորներ Սասուն Միքայելյանը և Լենա Նազարյանը: