Արմինֆո.Ոստիկանության կողմից ուժի կիրառման արդյունքում տուժածներ կան ակտիվիստների շրջանում: Մի քանի մարդ է տուժել, ակտիվիստներից մեկի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է: Ակցիայի մասնակիցներից մեկի կոշիկն է պատռվել:
Հավելենք, որ ոստիկանությունն ուժ և հատուկ տեխնիկա է կիրառել ակտիվիստների նկատմամբ, երբ նրանք փորձել են ճեղքել ոստիկանական շղթան և մոտենալ ԱԺ շենքին: