Արմինֆո.Իրավիճակն ազգային շենքի մոտ թեժանում է. ոստիկանությունն ուժ է կիրառում խաղաղ ցուցարարների նկատմամբ:
Ամեն ինչ սկսվեց այն բանից, որ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը փորձեց ԱԺ շենք մուտք գործել իր գործընկերներ Լենա Նազարյանի և Սասուն Միքայելյանի հետ: Ոստիկանները հայտարարեցին, որ ԱԺ կարող են մտնել միայն պատգամավորները, մինչդեռ Փաշինյանը պնդեց, որպեսզի իր հետ շենք մտնեն լրագրողներ և ժողովրդի ներկայացուցիչներ, որոնք, Փաշինյանի ասելով, գրանցվել են իր մոտ ընդունելության, և ինքը պետք է նրանց ընդունի իր աշխատասենյակում: Այնուհետև Փաշինյանը փորձեց ճեղքել ոստիկանական շղթան, և ակտիվիստները հետևեցին նրան: Ոստիկանությունն սկսեց ուժ կիրառել` փորձելով ցրել ակցիայի մասնակիցներին: Նիկոլ Փաշինյանը վնասվածք է ստացել ականջի շրջանում, ԱԺ շենքը շրջափակվել է փշալարով: Սահմանադրական դատարանի շենքի հետևից դուրս են գալիս լրացուցիչ ոստիկանական ուժեր: Ցուցարարները փորձում են փայտերով ճեղքել փշալարը` ԱԺ շենքին հասնելու համար: