Արմինֆո. «Կովկաս՚ ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը համոզված է, որ ընդդիմադիր պատգամավոր, «Քայլ արա՚ շարժման առաջնորդ Նիկլո Փաշինյանին կհաջողվի հավաքել այնքան մարդ, որոնց թիվը թույլ կտա շրջափակել ԱԺ շենքը:
«Կարծում եմ, որ պարոն Փաշինյանն աշխատում է բավականին գրագետ, և նրան կհաջողվի հավաքել բավականաչափ թվով մարդկանց` խորհրդարանի շենքը շրջափակելու համար: Սակայն, կարծում եմ, որ վաղն առավոտյան, վարչապետի ընտրության օրը, ոստիկանությունը կսկսի ցրել բողոքի ակցիայի մասնակիցներին՚, - ասել է Իսկանդարյանն ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում: Ընդ որում, քաղաքագետը կարծում է, որ ոչ մի լուրջ բախում չի լինի ցուցարարների և իրավապահների միջև, և նոր վարչապետն ապրիլի 17-ին կընտրվի: Իսկանդարյանի ասելով, մայրաքաղաքում իրավիճակի հետագա զարգացումը կախված կլինի այն բանից, թե ում կձերբակալի ոստիկանությունը: