Արմինֆո. ՀՀԿ և ՀՅԴ կառավարող կոալիցիան Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտոնապես առաջադրել է վարչապետի պաշտոնի համար: Ինչպես լրագրողներին հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, որոշումը կայացվել է միաձայն:
Հիշեցնենք, որ Սարգսյանի թեկնածության շուրջ քվեարկությունը կընթանա ապրիլի 17-ին, ժամը 12:00-ին ԱԺ նիստում: Չնայած ԱԺ շենքը շրջափակելու ընդդիմության սպառնալիքներին` կառավարող ուժերը, այդուհանդերձ, որոշել են նիստն այնտեղ անցկացնել: