Արմինֆո. Ընդդիմադիրները ղեկավարվում են «նպատակն արդարացնում է միջոցները՚ սկզբունքով: Ապրիլի 16-ին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ այդ մասին հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Պատգամավորը հայտարարել է, որ մի քանի հարյուր քաղաքացի փողոց են փակում և խոչընդոտում երթևեկությանը, սակայն դա չի նշանակում, թե Հայաստանի բոլոր քաղաքացիները նույն տեսանկյունն են պաշտպանում: «200-300 մարդ իրավուքն չունի իր կարծիքը պարտադրել Հայաստանի քաղաքացիներին՚, - նշել է ՀՅԴ պատգամավորը, հավելելով, որ իր կուսակցության համար պայքարի նման ձևն անընդունելի է, և «Քաղաքացիական պայմանագիր՚ կուսակցության պատգամավորները փողոցն ամբիոնի են վերածել: Նա համոզմունք է հայտնել, որ ընդդիմությունը պետք է գործի օրենքի շրջանակում, հիշեցնելով, որ արդեն եղել են նախադեպեր, երբ փակված փողոցներն արդյունքում ապաշրջափակվել են: «Ես վստահ եմ, որ իշխանությունները պատշծաճ կերպով կարձագանքեն ընդդիմության նման վարքագծին: Այդուհանդերձ, ոստիկանությանը կոչ եմ անում բռնի գործողությունների չդիմել՚, - ընդգծել է Ռուստամյանը: Նա նաև հավաստիացրել է, որ Փաշինյանն իր նախաձեռնած գործողություններով չի կարող կասեցնել վարչապետի պաշտոնում Սարգսյանի ընտրության գործընթացը, ընդսմին հավելելով, որ ժողովուրդը դժգոհելու առիթ ունի: «Ժողովուրդը կարծում է, թե Սարգսյանը դարձյալ ղեկավարելու է երկիրը, բայց դա այդպես չէ, նոր սահմանդրությամբ նախագահի լիազորությունները չեն անցնում վարչապետին, այդ լիազորությունները բաշխվում են իշխանության տարբեր ճյուղերի միջև՚, - հայտարարել է նա:
ՀՅԴ պատգամավորը նաև հույս է հայտնել, որ կողմերը սառնասրտություն կդրսևորեն, և գործը չի հասնի արյունահեղության` չբացառելով բախման հնարավորությունը: Սակայն, դաշնակցականի կարծիքով, նման ակցիաները երկրում կստեղծեն այնպիսի մթնոլորտ, որ հետագայում մարդիկ կաշառքի դիմաց չեն քվեարկի: