Արմինֆո. Ընդդիմադիրները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երթով վերադառնում եմ Ֆրանսիայի հրապարակ:
Մինչ այդ նրանք կարճատեւ կանգ են առել «Հաղթանակ՚ կամրջի վրա, որտեղ նրանց դիմավորել են ոստիկանները: Փաշինյանն իր կողմնակիցներին կոչ է արել չվիրավորել ոստիկաններին: «Նրանք մեր եղբայրներն են, նրանք մեղավոր չեն, որ ստիպված են շուրջօրյա հերթապահություն իրականցնել մեր ակցիաների պատճառով: Ներողություն եմ խնդրում պատճառված անհարմարությունների համար: Բայց մենք անում ենք նաև հանուն ձեզ՚, - հայտարարել է Փաշինյանը` իր կողմնակիցներին կոչ անելով ծափահարել ոստիկաններին: Ընդ որում, նա դիմել է ոստիկաններին` կոչ անելով ուժ չկիրառել ժողովրդի նկատմամբ:
Հայաստանի իշխանություններն առայժմ որևէ գործողության չեն դիմում: ԱրմԻնֆո-ի տվյալներով, Սերժ Սարգսյանը կարգադրել է սպասել «առաջին սաբոտաժին և սադրանքին՚: Իսկ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ իր գործողությունները կլինեն բացառապես խաղաղ բնույթի: Ընդդիմադիրների հետ համերաշխություն են հայտնել սփյուռքահայերը` բողոքի ակցիաներ անցկացնելով տարբեր երկրներում և փոխանցելով դրամական միջոցներ: