Արմինֆո.Ապրիլի 15-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից կրակ է բացել Տավուշի մարզի Բաղանիս գյուղի ուղղությամբ: Ինչպես հաղորդել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, հրաձգությունը երկար չի տևել:
Նա նշել է, որ մի քանի օր առաջ, երբ հակառակորդը կրակել էր նույն ուղղությամբ, միջպետական ավտոճանապարհի Բաղանիս-Ոսկեպար հատվածը փակվել է` անվտանգության նկատառումներով: Այժմ ավտոմեքենաները երթևեկում են շրջանցիկ ճանապարհով:
Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին ադրբեջանական զինուժը Բաղանիսի մոտ կրակ էր բացել հայկական քաղաքացիական բեռնատարի ուղղությամբ: