Արմինֆո.Մարիաննա Մկրտչյան. Այսօր այս հրապարակում ձևավորվեց նոր և թարմ քաղաքական գաղափարախոսություն, որը նշանավորում է քաղաքական փոփոխությունները Հայաստանում: Այս մասին Ֆրանսիայի հրապարաում ընթացող հանրահավաքում, որն անց են կացնում ՝«Արա քայլ», «Մերժիր Սերժին» և «Հանուն Հայաստան պետության» նախաձեռնությունները, հանդես գալով վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի առաջադրմանը դեմ, հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նա հավելել է, որ շարժման նախաձեռնողները համերաշխության ձեռք մեկնեցին երկրի քաղաքական դաշտին և ընդդիմադիր ուժերին, կոչ անելով միանալ ժողովրդին: Նա նաև շնորհակալություն է հայտնել երկրի մի շարք քաղաքական ուժերին՝ նախաձեռնությանն աջակցելու համար: «Մենք հուսով ենք, որ դուք աջակցում եք այս նախաձեռնությանը, և մենք կհասնենք նրան, որ կունենանք «Համաձայնություն մինուս Սերժ Սարգսյան», - ասել է Փաշինյանը: Միևնույն ժամանակ, Փաշինյանը նշել է, որ սա քաղաքացիների շարժում է, քանի որ արդեն ներկայացրել է ծախսերի մասին երկու զեկույց և պատրաստվում է երրորդը, ավելին, բոլոր ծախսերը նվիրատվություններ են աշխարհի տարբեր ծայրորում ապրող մեր հայրենակիցներից:
«Մենք երկրորդ օրն ենք այս հրապարակում, մեր վստահությունն ամրապնդվել է և մենք կարող ենք վստահաբար ասել` Հայաստանի քաղաքացի, եկել է քո ժամանակը, դարձիր քո երկրի տերը, դարձիր քո հաղթանակի տերը, հետևաբար, «Արա քայլ և մերժիր Սերժին», - ասել է Փաշինյանը:
Նա նաև ավելացրել է, որ այսօր իրենք եկել են Ֆրանսիայի հրապարակ, որպեսզի երկիրն ազատագրեն Սարգսյանի և Հանրապետական կուսակցության ռեժիմից, և չի հերիքում միայն Հայաստանի քաղաքացու տրված լիազորութոյւնները: «Մեր խնդիրն այսօր այն է, որ հավաքվենք տասնյակ հազարավոր մարդկանցով, ընթանանք դեպի Ազգային ժողովի և այն շրջապատենք, որպեսզի ոչ մի հանրապետական չկարողանա մտնել խորհրդարան և քվեարկել Սերժ Սարգսյանի օգտին ապրիլի 17-ին: Ես կգնամ և ձեզ էլ եմ կոչ անում անել այդ քայլը և մերժել Սերժին», - եզրակացրել է Փաշինյանը:
Նշենք, որ ՀՀԿ Խորհուրդն այսօր երկրի վարչապետի պաշտոնում առաջադրեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: