Արմինֆո. «Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացիներ, ձեզ դիմում է Հայաստանի քաղաքացի, ԱԺ պատգամավոր, ընդդիմադիր նախաձեռնության անդամ և նախկին քաղբանտարյալ Նիկոլ Փաշինյանը՚, - այս խոսքերով է սկսել ժողովրդին հղված իր ուղերձը Նիկոլ Փաշինյանը` Հանրային ռադիոյի շենքից:
Նա հայտարարել է, որ Հայաստանի հանրային ռադիոյի շենքից ինքը բողոքում է այն տեղեկատվական շրջափակման դեմ, որում պահում են երկրի քաղաքացիներին, տեղեկատվական հարստահարման դեմ, ինչպիսին լինում է միայն տոտալիտար երկրում: «Եվս մեկ անգամ դիմում եմ ժողովրդին, բոլորին կոչ եմ անում այսօր 18:30-ին հավաքվել Ազատության հրապարակում, դառնալ սեփական երկրի տերը և հաստատել ժողովրդի իշխանություն: Քայլ արա, և Սերժ Սարգսյանը հետընթաց քայլ կկատարի՚, - հայտարարել է նա:
Ընդդիմադիրների քայլերթի մասնակիցները հեռացել են Հանրային ռադիոյի շենքից և շարունակում են քայլերթը երևանի կենտրոնական փողոցներում:
Հավելենք, որ ընդդիմադիր նախաձեռնության ներկայացուցիչները շուրջ երկու ժամ գտնվել են Հանրային ռադիոյի շենքում` պահանջելով ուղիղ եթեր: Ադյունքում` շենքը հոսանքազրկվել է, ինչը զայրացրել է Փաշինյանին, և նա ԶԼՄ-ների ներկայացուցիչներին խնդրել է իր համար ուղիղ եթեր ապահովել` ուղերձով ժողովրդին դիմելու համար: