Արմինֆո. Ընդդիմադիր «Քայլ արա՚, «Մերժիր Սերժին՚ նախաձեռնությունները և «Հանուն Հայաստան պետության՚ ճակատը չեն կարողանում գտնել ՀՀԿ ներկայացուցիչներին` որպեսզի նրանց շրջափակեն:
Այդ մասին հայտարարել է պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` դիմելով Ֆրանսիայի հրապարակում հավաքված քաղաքացիներին: Նա կոչ է արել բոլոր նրանց, ովքեր համաձայն չեն Սերժ Սարգսյանի առաջադրմանը վարչապետի պաշտոնի համար, ժամը 16:30-ին մեքենաներով հավաքվել Մաշտոցի պողոտա-Մոսկովյան փողոցների խաչմերուկում։ «Մենք պաշտոնապես հայտարարում ենք, որ փնտրում ենք ՀՀԿ անդամներին և նրանց խնդրում ենք հայտնել իրենց կոորդինատները: Այժ մեզ համար հանրապետականին գտնելը` Անորսալի Ջոյին բռնել է: Ուստի, մենք քայլերթ ենք սկսում Երևանի փողոցներում, որոնելով հանրապետականներին` նրանց շրջափակելու նպատակով՚, - հայտարարել է Փաշինյանը:
Նա կրկին հայտարարել է, որ ստեղծված պայմաններում ընդդիմության համար թիվ մեկ խնդիրը համախմբվելն է` ներել միմյանց նախկին վիրավորանքների համար և ապահովել «Համաձայնություն` հանած Սերժ Սարգսյան՚ բանաձևի կյանքի կոչումը: