Արմինֆո. Ընդդիմությունը շփոթության մեջ է: Կառավարող ՀՀԿ-ն խառնեց նրա բոլոր խաղաքարտերը: Ընդդիմադիր նախաձեռնության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, դիմելով Ֆրանսիայի հրապարակում հավաքված քաղաքացիներին, հայտարարել է, որ ստեղծվել է նոր իրավիճակ, և ընդդիմությունը պետք է քննարկի հետագա քայլերը:
Նրա ասելով, ՀՀԿ-ն առաջ անցավ իրադարձություներից` արտագնա նիստն անցկացնելով հայտարարված ժամկետից շուտ և հայտարարելով վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտոնապես առաջադրելու որոշման մասին: Ուստի, արդիականությունը կորցրեց ավտոերթով Ծաղկաձոր մեկնելու ընդդիմության ծրագիրը: Ինչպես հայտարարել է պատգամավորը, «ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի գլխավորությամբ փախավ Երևանից, իսկ այժմ` նաև Ծաղկաձորից՚: