Արմինֆո. «Քայլ արա՚ և «Մերժիր Սերժին՚ նախաձեռնությունների ներկայացուցիչները շրջափակել են ԵՊՀ անվտանգության աշխատակիցներին և մտել են համալսարանի շենք:
«Քաղաքացիական պայմանագիր՚ կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ասելով, իրենք եկել էին սատարելու ուսանողներին, որոնց նկտամամբ բուհի ղեկավարությունն ավելի վաղ ճնշում էր գործադրել: Այնուհետև «Քայլ արա, մերժիր Սերժին՚ նախաձեռնության ներկայացուցիչներն իրենց դրոշն են ծածանել ԵՊՀ առջև:
Հիշեցնենք, որ առավոտյան ԵՊՀ գլխավոր մասնաշենքի առջև մի շարք ուսանողներ դասադուլ են հայտարարել` ի պատասխան օրերս բուհի ուսանողների նկատմամբ գործադրված ճնշման, ովքեր իրազեկում էին անցկացնում Ազատության հրապարակում նախապատրաստվող հանրահավքի մասին:
Փաշինյանն իր կողմնակիցների հետ քայլերթով մարզերից եկել է Երևան, անցել մայրաքաղաքի փողոցներով և մի շարք հաստատություններով` կոչ անելով միանալ իրենց և մասնակցել այսօրվա հանրահավաքին Ազատության հրապարակում: