Արմինֆո. ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ՄԽՎ 47-րդ լիագումար նիստի ամփոփիչ մամուլի ասուլիսում լրագրողներին պատմել է Հայաստանի կառավարման նախագահական ձևից խորհրդարանականի անցման գործընթացի մասին: Նա, մասնավորապես, հայտարարել է, որ 2015 թվականին նոր սահմանդրության ընդունումից հետո բավականին լուրջ աշխատանք է տարվել. ապրիլի 9-ին տեղի է ունեցել Հայաստանի նորընտիր նախագահի պաշտոնամուտը, իսկ ապրիլի 17-ին ԱԺ-ն ընտրելու է երկրի նոր վարչապետին:
«Դրանով իսկ մենք ավարտում ենք անցումը կառավարման խորհրդարանական ձևի և սկսում ենք նոր ճանապարհ՚, - ասել է ԱԺ խոսնակը, հավելելով, որ կառավարման նոր համակարգը ենթադրում է ոչ միայն խորհրդարանի լիազորությունների ընդլայնում, այլև մեծացնում է օրենսդիր մարմնի պատասխանատվությունը: Նա նաև ընդգել է, թե, քանի որ Հայաստանն իրավական պետություն է, ապա հատուկ ուշադրություն կդարձվի դատական մարմիննեին, ինչպես նաև տնտեսական զարգացմանն ու սոցիալական ծրագրերի զուգընթաց զարգացմանը:
ԱԺ ղեկավարը համոզմունք է հայտնել, որ Հայաստանում կառավարման նոր ձևը թույլ կտա ավելի ընդլայնել միջազգային փոխգործակցությունը, ամրապնդել միջխորհրդարանական համագործակցությունը, խթանել խորհրդարանական դիվանագիտությունը:
Անդրադառնալով Ռուսաստանի հետ հարաբերություններին` Բաբլոյանը հերթական անգամ հիշեցրել է, որ հայ-ռուսական կապերն ունեն պատմական բնույթ, և երկու երկրների համագործակցությունը տարեցտարի ամրապնդվում է: «Եվ մենք Ռուսաստանի հետ փոխգործակցության դրական փորձը պրոյեկցում է ԱՊՀ և ՀԱՊԿ գծով մյուս գործընկերների հետ հարաբերությունների վրա: Մենք ձգտում ենք ընդլայնել քաղաքական, տնտեսական և բարեկամական կապերը մեր գործընկերների հետ՚, - եզրափակել է Բաբլոյանը: