Արմինֆո. Սպառողական վարկավորման պայմանների բարելավման նպատակով ՎՏԲ-Հայաստան Բանկը հերթական անգամ նվազեցրել է «Ունիվերսալ» սպառողական վարկերի տոկոսադրույքները և բոլոր տեսակի միջնորդավճարները, դրանով իսկ ավելի հասանելի դարձնելով վարկերը հաճախորդներին:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, «Ունիվերսալ» սպառողական վարկերն առօրյա գնումների համար տրամադրվում են ֆիզիկական անձանց`առանց ճշտելու վարկի օգտագործման նպատակը: Այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են ամենաշահավետ պայմաններով ձևակերպել առանց գույքային ապահովման սպառողական վարկեր: Վարկի առավելագույն գումար կազմում է ամսական եկամատի մինչև 12-պատիկը, տոկոսադրույքը` սկսած 12%-ից, ժամկետը` մինչև 60 ամիս:
«Ունիվերսալ» վարկի միջոցով վարկառուին տրամադրվում է նաև անձնական կամավոր ապահովագրություն: ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով աշխատավարձ ստացող հաճախորդների համար գործում են վարկավորման հատուկ պայմաններ:
Վարկի համար կարող են դիմել 23 տարին լրացած ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթը և հանրային ծառայությունների համարանիշը (սոց.քարտ):
«Ունիվերսալ» վարկերի պայմաններին և սակագներին կարելի է մանրամասն ծանոթանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am կայքում, ինչպես նաև զանգահարելով Բանկի Միասնական տեղեկատվական կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության`Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշների, ՎՏԲ-Հայաստան Բանկը մանրածախ վարկավորման 90,4 մլրդ.դրամ ($ 186,8 մլն) ծավալով 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ գտնվում է առաջատարների խմբում, արձանագրելով տարեկան 15.9% աճ: Բանկի ընդհանուր վարկային պորտֆելում մանրածախի մասնաբաժինը հասնում է 53%-ի: Իսկ մանրածախ վարկավորման ընդհանուր ծավալներում ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաբաժինը կազմել է 11%: Սպառողական վարկերի ծավալով բանկը գտնվում է 2-րդ տեղում - 77,2 մլրդ դրամ ($159,6 մլն) կամ վարկային պորտֆելի 46.6% -ը: Բանկի վարկային պորտֆելում սպառողական վարկերի ծավալը տարեկան կտրվածքով աճել է 23.3%: Սպառողական վարկավորման ընդհանուր ծավալում ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաբաժինը շուկայում կազմել է ավելի քան 13%:
Հիշեցնենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ, ապրիլին: «ՎՏԲ Բանկե ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: