Արմինֆո.Նախօրեին՝ ուշ երեկոյան, Ադրբեջանը կրկին դիմել է Հայաստանի հետ սահմանին սադրանքների՝ հերթական անգամ կրակ բացելով Տավուշի ուղղությամբ:
«Տավուշի մարզի Բաղանիս համայնքի մոտ հայկական քաղաքացիական բեռնատարի վրա կրակ են բացել ադրբեջանական ԶՈւ-երի ստորաբաժանումները։ Մեքենան վնասվել է, սակայն վարորդը բարեբախտաբար չի տուժվել։ Հայկական ստորաբաժանումների պատասխան կրակից հետո հակառակորդը լռել է»,- Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Օրերս Ադրբեջանը կրկին կրակ էր բացել Տավուշի ուղղությամբ: Դիպուկահարների կրակոցից սատկել էր Բաղանիս գյուղի բնակիչներից մեկի երեք կով: