Արմինֆո. Հաջորդ շաբաթ Ստեփանակերտը կդառնա ռուսալեզու փիլիսոփայության մայրաքաղաք: Ապրիլի 14-ին Մեսրոպ Մաշտոց համալսարանում (Ստեփանակերտ) կանցկացվի առաջին ամենամյա միջազգային փիլիսոփայական ընթերցումը «Քաղաքակրթություն և մարդ» խորագրով, նվիրված հոգևորական և փիլիսոփա Պավել Ֆլորենսկուն:
Միջոցառմանը կմասնակցեն Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի, Հարավային դաշնային համալսարանի (Դոնի Ռոստով), Պյատիգորսկի պետական համալսարանի, Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի և այլ բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ՌԴ Ֆլորենսկու անվան մշակութային հիմնադրամի ղեկավարությունը:
Այ սմասին ԱրմԻնֆո-ին տեղեկացրել է Բելգիայի Ֆլամանդերեն ռուսալեզու ասոցիացիայի նախագահ Արենա Աղաջանյանը: Պատվավոր հյուրերի շարքում են`Արցախի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Պարգև Մարտիրոսյանը և Արցախի կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, Մեսրոպ Մաշտոց համալսարանի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը: Արցախցի 7 ուսանողները պատրաստել են փիլիսոփայության ելույթներ: Ընդհանուր առմամբ, գիտաժողովը հանդիսատեսին կներկայացվեն 15 գիտական զեկույց, որոնք հետագայում պետք է հրատարակվեն հատուկ հավաքածուի մեջ և կուղղվեն Հայաստանի, Ռուսաստանի և այլ երկրների բուհեր:
Ըստ նախագծի նախաձեռնող`ռուսաստանցի հրապարակախոս Դենիս Դվորնիկովի, նախագիծն ունի երկու հիմնական խնդիր: Առաջինը, Արցախի Հանրապետությունում իմաստալից քննարկման հարթակի ստեղծումն է փիլիսոփայության, քաղաքագիտության, քաղաքական պատմության գծով,, որը կարող է ձգողական կետ հանդիսանալ աշխարհի շատ գիտնականների համար, ընդ որում`ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի, այլև Իրանի, Վրաստանի, Արևմտյան Եվրոպայի, Ասիայի և Ամերիկայի երկրների գիտնականների: «Բանը նրանում է, որ Արցախում կա հումանիտար տվյալների բազա, ստեղծված է մարդկային գիտելիքների յուրահատուկ քաղաքական և իմաստային լանդշաֆտ, ուրույն մշակույթ և մտավոր մթնոլորտ, որը կարող է և պետք է հող դառնա նոր գաղափարների, բարդ փիլիսոփայական հանելուկներ լուծման համար, որոնք մեզ առաջարկում են ժամանակակները» - ասել է Դենիս Դվորնիկովը:
Երկրորդ խնդիրը պատմական գործիչների մասին հիշողությունն է, այս կամ այլ ձևով կապված Լեռնային Ղարաբաղի պատմության հետ: Հոգևորական, փիլիսոփա, նկարիչ, գյուտարար Պավել Ֆլորենսսկին այս առումով հիանալի պատմական կերպար է: Բացի այդ, նա բառացի իմաստով մարմնավորում է ռուս և հայ մշակույթների կապը: Նրա մայրը`Օլգա (Սալոմե) Պավլովնա Սապարովան (Սապարյան, 1859-1951) Ղարաբաղի հնագույն հայկական ընտանիքի ժառանգ է: Ցավոք, այս կարևորագույն պատմական փաստը դեռ չի դարձել լայն քննարկման և հանրային ուսումնասիրության առարկա: Ֆլորենսկու տանը հարգվել է յուրաքանչյուրի հավատը և աշխարհհայացքը: Չնայած այն հանգամանքին, որ Ֆլորենսկու հայրը`Ալեքսանդր Իվանովիչը պատկանել է ուղղափառ եկեղեցուն, և մայրը`հայ-առաքելական եկեղեցուն, և նրանց տանը երբեք չեն եղել կրոնական թեմաներով բանավեճեր և քննարկումներ: Սա վառ օրինակ է, որն արդիական է ժամանակակից հասարակությունում:
Համաժողովի Մոդերատոր, Մեսրոպ Մաշտոց համալսարանի փոխնախագահ Ղարիբ Բաբայանը նշել է, որ կոնֆերանսը խոշոր միջազգային նախագծի միայն առաջին քայլն է: «Արցախում առաջին անգամ անցկացվում են նման մակարդակի միջազգային փիլիսոփայական ընթերցումներ: Եվ հատկապես կարևոր է, որ ուսանողները և երիտասարդ գիտնականները մասնակցեն դրան: Սա առաջին միջազգային քննարկումն է, նվիրված Պավել Ֆլորենսկու հիշատակին: Ընթերցումների թեման չափազանց հրատապ է ժամանակակից աշխարհի համար: Ուրախ եմ, որ Ռուսաստանի և Հայաստանի առաջատար բուհերի գիտնականները և ուսանողներն Արցախ են կգան որակյալ գիտական հաշվետվություններով: Համոզված եմ, որ մեր արցախցի ուսանողները նույնպես կցուցադրեն պատրաստվածության բարձր մակարդակ: Նրանց զեկույցները նվիրված կլինեն Պավել Ֆլորենսկու կյանքին և գործունեությանը: Կարծում եմ, որ դա օգտակար է նրանց զարգացման համար», - ասել է Ղարիբ Բաբայանը:
Ըստ նրա, համալսարանի համար փիլիսոփայական ընթերցումները մի ուրախ իրադարձություն է, որը պահանջվում է լայնածավալ պատրաստվախություն: Եվ այստեղ անգնահատելի է համալսարանի ռեկտորի`Դոնարա Գաբրիելյանի դերը: Ծրագրին աջակցել են նաև Արցախի Հանրապետության Նախագահը, ինչպես նաև Կրթության, գիտության և սպորտի նախարարությունը: Գիտաժողովը կսկսվի ապրիլի 14-ին, Մեսրոպ Մաշտոց համալսարանում: