Արմինֆո. Հայաստանում սահմանափակումներ կկիրառվեն սաունաների, բաղնիքների, շոգեբաղնիքների և դիսկոտեկների գործունեության նկատմամբ: Ապրիլի 12-ին ԱԺ նիստում առաջին ընթերցմամբ փոփոխություններ են կատարվել «Առևտրի և ծառայությունների մասին՚ և մի շարք հարակից օրենքներում:
Փոփոխությունների փաթեթը ներկայացնող տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Տիգրան Խաչատրյանի ասելով, խոսքը վերաբերում է գիշերային ակումբներին և զվարճությանմ այլ օլբյեկտներին, որոնք գործում են բազմաբնակարան շենքերում և դրանց անմիջական հարևանությամբ, կրթական և բժշկական հաստատությունների, իշխանության պետական և տեղական մարմինների մերձակայքում: Օրենքով սահմանվում է, որ նշված օլբյեկտնները, ինչպես նաև սաունաները, բաղնիքները, շոգեբաղնիքները սահմանափակման ենթակա օբյեկտներ են և դրանց տեղակայումը բազմաբնակարան շեների բնակելի և ոչ բնակելի տարածքներում արգելվում է: Օրենքի դրույթների կատարման նպատակով տնտեսավարող սուբյեկտններին կտրամադրվի 1 տարի` նման հաստատություններն ավելի հեռավոր վայրեր տեղափոխելու համար: Օրենքի պահանջները չկատարելու դեպքում օրինախախտներին սպասում են լուրջ տուգանային պատժամիջոցներ: