Արմինֆո.Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի վերջին նիստն անցել է առանց միջադեպերի, և հայկական պատվիրակությունը նորմալ աշխատանքային իրադրությունում համագործակցել է գործընկերների հետ: Այդ մասին ապրիլի 11-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ելք» դաշինքից պատգամավոր, ՍՏՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Գևորգ Գորգիսյանը:
Գորգիսյանը նշել է, որ Կիևում տեղի ունեցած միջադեպը, երբ հայկական պատվիրակությանը չէին հրավիրել ՍՏՀԿ ԽՎ հատուկ խորհրդակցությանը և որոշումներ էին ընդունվել առանց նրա, աննխադեպ էր՝ միաժամանակ նշելով, որ նման պահվածքն ուղղված էր ոչ թե Հայաստանի, այլ՝ Ռուսաստանի դեմ: «Կիևում միջադեպից հետո մենք գրավոր դիմում ենք ուղարկել բոլոր պատվիրակությունների ներկայացուցիչներին՝ նման իրավիճակը դատապարտելու խնդրանքով: Վստահ ենք, որ այսուհետ նման տհաճ միջադեպեր տեղի չեն ունենա»,-նշել է պատգամավորը:
Սակայն, այս անգամ, պատգամավորի խոսքով, նիստն ընթացել է առանց միջադեպերի: Ընդունվել է ՍՏՀԿ կանոնակարգի հետ կապված հայկական պատվիրակության մի քանի առաջարկ, հայկական պատվիրակության անդամ Վահե Էնֆիաջյանն ընտրվել է ՍՏՀԿ ԽՎ տնտեսական հանձնաժողովի փոխնախագահ:
Գորգիսյանը նշել է, որ ՍՏՀԿ ԽՎ վերջին նիստում քննարկվել են բարձր տեխնոլոգիաների զարգացմանը և երկրի տնտեսական ու քաղաքական կյանքում դրանց դերին առնչվող հարցեր