Արմինֆո.Հայաստանի Ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Վարդան Մինասյանը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլիծառայության հաղորդման համաձայն, ապրիլի 10-ին ՀՖՖ շտաբ-բնակարանում կայացել է ՀՖՖ գործկոմի հերթական նիստը: Օրակարգային հարցերի թվում էր Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակման հարցը: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը առաջարկել է քննարկել Վարդան Մինասյանի թեկնածությունը: Գործկոմի անդամները միաձայն կողմ են արտահայտվել ներկայացված թեկնածության վերաբերյալ և Վարդան Մինասյանը հաստատվել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում:
Միևնույն ժամանակ Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ է հաստատվել Արմեն Գյուլբուդաղյանցը: Գործկոմի նիստում քննարկվել են նաև այլ ընթացիկ հարցեր:
Հիշեցնենք, որ օրերս Արթուր Պետրոսյանը հրաժարական էր տվել ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից: Վարդան Մինասյանը 2009-2013թթ. մարզել է ազգային հավաքականը: