Արմինֆո.Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի նկատմամբ Բաքվի անզիջում դիրքորոշման մասին: Նախարարների կաբինետի նիստի ընթացքում Ալիևը հերթական անգամ հավակնություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, ընդգծելով, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի միայն «Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում:
Նրա ասելով, Ադրբեջանը «լիակատար առավելության է հասել այդ հարցում՚, և առաջիկա տարիներին իրենց գործունեությունը միջազգային կազմակերպություններում էլ ավելի կուժեղանա: Ադրբեջանի ղեկավարը նաև հայտարարել է այսուհետև էլ սպառազինվելու մտադրության մասին, իր հավաստմամբ, «ռազմական գերազանցություն ապահովելու՚ նպատակով:
Ադրբեջանի առաջնորդը փորձել է կառավարությանը համոզել, թե այսօր Հայաստանը ոչ մի հետաքրքրություն չներկայացնող երկիր է, այնտեղ ոչ մի ներրդում չի կատարվում: Ալիևը խոստացել է «այսուհետև էլ Հայաստանին զերծ պահել բոլոր տարածաշրջանային նախագծերից: «Մենք ուզում ենք մեր հողերը: Մենք ուզում ենք, որպեսզի հակամարտությունը շուտափույթ կարգավորվի, որպեսզի մեր երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնվի, մեր հայրենակիցները վերադառնան հայրենի հողեր: Դա մեզ համար առաջնային հարց է: Մենք կենտրոնացրել ենք բոլոր ուժերը` այդ հարցի լուծմանը հասնելու նպատակով՚, - եզրափակել է Ալիևը: