Արմինֆո. Խմելու ջրի որակի խնդիրներ Երևանում չկան: Պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին, այս մասին ապրիլի 8-ին կայացած սեմինարում հայտարարել է Հայաստանի ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը: Նրա խոսքերով, խմելու ջրի որակի վերաբերյալ գերատեսչությունն ամեն ամիս տեղեկատվություն է ստանում ՀՀ առողջապահության նախարարությունից:
Նրա խոսքով, միասնական ջրամատակարարման ապագա օպերատորի համար նախատեսված մրցակցային պահանջների շարքում սահմանվել են մի շարք պայմաններ, որոնց իրականացումն այդ ընկերությունը պետք է մի քանի տարի ապահովի: Պահանջները վերաբերվում են`ջրամատակարարման շարունակականությանը, ջրի որակին, ինչպես նաև հաճախորդի բավարարվածությանը գործընթացից:
Ներկայումս Երևանի բնակիչները մատակարարվող խմելու ջրի որակի առումով անհանգստալու պատճառներ չունեն: «Կան տարածքներ, որտեղ խմելու ջրի որակի պահանջներից որոշակի շեղումներ լինում են, որոնք մի քանի օրում լուծվում են Վեոլիա ջուր- ի կողմից, բացատրել է նա:
Կոմիտեի ղեկավարը հիշեցրել է, որ 2017 թ. ավարտվել է 11 մլն եվրո արժողությամբ կեղտաջրերի մաքրման նոր կայանի կառուցման ծրագիրը: Ներկայումս, ջրամատակարարման և ջրահեռացման միասնակա օպերատորի հետ ընթանում են նոր կայանը նրան հանձնելու ուղղությամբ բանակցություններ: Հարությունյանի խոսքով, այսօր գործող մաքրման կայանը ջուրը մաքրում է մեխանիկական եղանակով, կեղտաջուրն անցկացնելով ցանցի միջով: Նորը թույլ կտա նվազեցնել գետեր թավող ջրի աղտոտվածության մակարդակը: Հաջորդ փուլը`2019-2020 թվականներին Երևանի աէրացիա թաղամասում կկառուցվի մետատանկերներ, որոնք ոչ միայն կապահովեն լրացուցիչ քանակությամբ էլեկտրաէներգիա`այրելու միջոցով, այլ նաև ոռոգման համակարգերին կմատակարարվի ավելի մաքուր ջուր: Միևնույն ժամանակ, այս տարի մոտ 6 մլն.դոլար կուղղվի Երևանի Սիլիկյան և Հաղթանակ թաղամասերի ջրամատակարարման ամբողջական վերականգնմանը:
Բացի դրանից, 2018 -ին Հայաստանում կկառուցվի ջրի մաքրման երկու նոր կայան` Արմավիրի մարզի Զարթոնք համայնքում և Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում: Նախագծային աշխատանքներն արդեն ավարտվել են, կապալառուն կընտրվի մրցույթի արդյունքում: Այսօրվա, ինչպես նշել է Արսեն Հարությունյանը, Արմավիրի մարզում խմելու ջրի որակի հետ կապված խնդիրներ կան, որտեղ օգտագործվում են ստորերկրյա ջրերը: «Վեոլիա ջուր» - ի հետ կապված խնդիրը լուծելու համար նախատեսվում է իրականացնել մի ծրագիր, որի շրջանակներում նախատեսվում է ջուր մատակարարել Նազրվանի համայնքից:
Ինչ վերաբերում է այն դեպքերին, երբ կեղտաջրերը խառնվում են ոռոգման ջրերին, ապա, Հարությունյանը նշել է, որ կան բազմաթիվ փաստեր, որոնք ցույց են տալիս, որ հողօգտագործողները վնասում են խողովակները` ոռոգման նպատակով լրացուցիչ ջուր ստանալու համար: