Արմինֆո. Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումը հնարավոր է նաև առանց Ադրբեջանի համաձայնության: Այս մասին ապրիլի 7-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:
Քաղաքագետը հայտարարել է, որ պատմության մեջ եղել են շատ օրինակներ, երբ միջազգային հանրության ճնշման ներքո, և առանց կողմերի համաձայնության, կայացվել են շատ կարևոր որոշումներ: «Վերջին տարիներին նույնպես մենք տեսնում ենք բազմաթիվ այդպիսի օրինակներ: Վերցրեք նույն Կոսովոն: Սերբիան համաձայնել չէր, որպեսզի Կոսովոն ձեռք բերեր անկախություն: Բայց Կոսովոյի անկախության առումով միջազգային հանրությունը պնդեց, և արդյունքը ակնհայտ է», - ասել է Մանոյանը:
Նա նաև հայտարարել է, որ Ադրբեջանը հազիվ թե համաձայնվի, որ ղարաբաղյան հարցը լուծվի խաղաղ ճանապարհով: «Ավելին, Բաքուն ակնկալում է, որ մի գեղեցիկ օր Ղարաբաղը վերադառնա Ադրբեջանի կազմ», - ասել է փորձագետը:
Մանոյանն ընդգծել է, որ այս պահին Ադրբեջանի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում իրավիճակը շատ լարված է: Եվ հաշվի առնելով, որ Բաքուն լիովին անկանխատեսելի է, հնարավոր է, որ կողմերի միջև սկսվեն լայնածավալ ռազմական գործողություններ: «Եթե տարածաշրջանում սկսվի լայնամասշտաբ պատերազմ, ապա իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից և հակամարտությունը տեղականից կարող է վերածվել գլոբալի: Հետևաբար, նման հետևանքներիվ խուսափելու համար, կարծում եմ, որ միջազգային հանրությունը պետք է ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը և լուծի այս խնդիրը», - ասել է քաղաքական գործիչը:
Մանոյանը նշել է, որ նման որոշումը չի ուրախացնի Ադրբեջանին, ավելին, Բաքուն երբեք չի համաձայնվի նման որոշմանը, և նրա համար դժվար կլինի ընդունել այդ իրողությունը: «Բայց Բաքոն ստիպված կլինի միջազգային հանրության ճնշման ներքո հարմարվել ստեղծված իրավիճակին», - ամփոփել է Մանոյանը: