Արմինֆո. Սփյուռքը և ՀՅԴ-ն դեմ չեն եղել հայ-թուրքական հարաբերություններին, նրանք դեմ են եղել հայ-թուրքական արձանագրություններին, քանի որ դրա դիմաց ստիպված կլիներ վճարել չափազանց թանկ գին: Այս մասին ապրիլի 7-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:
Քաղաքագետը նշել է, որ սկզբից էլ ակնհայտ էր, որ թուրքական իշխանությունները պատրաստ չեն դիվանագիտական հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների: Այսպիսով, հայ-թուրքական արձանագրությունների չեղյալ հայտարարումը Հայաստանի համար ռազմավարական և հաղթող քայլ էր: «ՆախագահՍարգսյանը հայտարարեց, որ Թուրքիան հույս ուներ փոխել իրավիճակը տարածաշրջանում և ցյուրիխյան արձանագրություններն օգտագործել որպես Հայաստանի վրա ճնշում գործադրելու միջոց, այս կամ այն որոշումների ընդունման հարցում», - ասել է Մանոյանը:
Միևնույն ժամանակ, քաղաքագետը շեշտել է, որ Հայաստանի բոլոր քաղաքական գործիչների և Սփյուռքի ներկայացուցիչների համար ակնհայտ է, որ Երևանի և Անկարայի միջև հարաբերությունները պետք է զարգանան: «Մեր հարաբերությունները պետք է լինեն հավասար, ինչպես հարևանների միջև սովորական հարաբերությունները: Սակայն, սկզբից էլ խոսվում էր Արձանագրություններն առանց նախապայմանների ստորագրելու մասին, այնուամենայնիվ, փաստաթղթերը պարունակում էին մի շարք անընդունելի դրույթներ և ձևակերպումներ, որոնք շահարկումների տեղիք էին տալիս: Թուրքիան Հայոց ցեղասպանության 100-ամյա նախաշեմին լուծեց ընդամենը մարտավարական խնդիր: Անկարան չկարողացան հասնել միայն մեկ բանի`Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն Ադրբեջանի օգտին», - ընդգծել է նա:
Ըստ Մանոյանի, Ռուսաստանը նույնպես ի սկզբանե դեմ էր այդ արձանագրություններին: «Չնայած նրան, որ Ռուսաստանի ներկայացուցիչները Ցյուրիխում ներկա էին արձանագրությունների ստորագրմանը, այնուամենայնիվ, ակնհայտ է, որ դա ԱՄՆ-ի նախաձեռնությունն էր: Այնպես որ, ռուսական կողմն սկզբունքորեն պետք է գոհ լինի այն փաստից, որ այդ համաձայնագրերը չեղարկվեցին», - ասել է Մանոյանը:
Մանոյանը նաև նշել է, որ Երևանի և Անկարայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ Թուրքիայում իշխանությունը փոխվի: «Թուրքական կողմը համոզված էր, որ շրջափակման պայմաններում կկարողանա մեզ ծնկի բերել, և հարաբերությունների նորմալացման համար մենք կգնանք ցանկացած քայլի, բայց դա տեղի չունեցավ: Մենք կարող ենք Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել միայն հավասար և առանց որևէ նախապայմանի», - եզրափակել է Մանոյանը:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ