Արմինֆո.«ԱլմաԴԿ՚ ՍՊԸ-ն իր արտադրանքն է ներկայացրել նախօրեին «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում բացված «ԱրմՀայԹեք-2018» երկրորդ միջազգային ցուցահանդեսին, որը կշարունակվի մինչև մարտի 31-ը:
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցին պատմել է «ԱլմաԴԿ՚ ընկերության ներկայացուցիչ Ժանիբեկ Անետովը, ընկերությունն արտադրում է, հիմնականում, ոչ մահաբեր արտադրանք` տրավմատիկ փամփուշտներ, ծխի ռումբեր, ծխային, գազային և լուսաձայնային նռնակներ, ազդանշանային ականներ: «Այժմ սկսում ենք տրավմատիկ փամփուշտների արտադրություն մարտական զենքի համար: Մենք արդեն երկրորդ անգամ ենք մասնակցում Երևանի ցուցահանդեսին: Դժբախտաբար, առայժմ համատեղ աշխատանքներ կամ պայմանագրեր չկան: Մենք առաջարկել ենք մեր արտադրանքը Հայաստանի ՆԳՆ-ին և ՊՆ-ին, սակայն, առայժմ որոշակի քայլեր չկան՚, - ասել է Անետովը: Նա ընդսմին հնույս է հայտնել, որ ցուցահանդեսի ընթացքում կստացվեն համագործակցության առաջարկներ:
«ԱլմաԴԿ՚ ՍՊԸՀ-ն աշխատում է ուժային կառույցների համար ռազմական նշանակության հատուկ արտադրանքի մատակարարումների բնագավառում: Ընկերությունն ունի զարգացած արտադրատեխնոլոգիական, կոնստրուկտորական և գիտա-արտադրական բազա, որն ի զորու է լուծել հատուկ նշանակության և ոչ մահաբեր գործողության արտադրանքի մշակման, արտադրությանև իրացման հարցեր:
Հիշեցնենք, որ նախօրեին Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում բացվել է սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների «ԱրմՀայԹեք-2018» երկրորդ միջազգային ցուցահանդեսը, որը կշարունակվի մինչև մարտի 31-ը: Որպես ցուցահանդեսի կազմակերպիչ հանդես են գալիս ՀՀ պաշտպանության նախարարությունը, Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը, «Ցուցահանդեսային ընկերությունների միավորրում՚ ՓԲԸ: Ցուցահանդեսին իրենց տաղավարներով մասնակցում են 14 երկրների 30-ից ավելի ընկերություններ, այդ թվում` Ռուսաստանից, Հնդկաստանից, Գերմանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Չինաստանից և այլ երկրներից, ինչպես նաև հայկական ընկերությունների ներկայացուցիչներ:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ