Արմինֆո. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետի տեղակալ նշանակելու մասին` կնքելով զինվորական ծառայություն անցնելու մասին նոր պայմանագիր` երեք տարի ժամկետով։
Ավելի վաղ Բաղմանյանը զբաղեցրել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը:
Սակայն, անցած տարվա դեկտեմբերին լքել էր այդ պաշտոնը՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ տարաձայնությունների պատճառով: Վերջինս նշել էր, որ Բաղմանյանը պատշաճ կերպով չի կատարել իր պաշտոնական պարտականությունները:
Հատկանշական է, որ գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի անունը շրջանառվել է մի շարք կոռուպցիոն սկանդալներում: