Արմինֆո. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կմասնակցի Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին: Այդպիսի տեսակետ է հայտնել Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպան Սիլվի Բերմանը:
«Մենք շատ ուրախ ենք, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը տեղի է ունենալու հենց Երևանում: Կարծում եմ, որ հանրապետության նախագահը կմասնակցի այդ միջոցառմանը: Եվ հենց նոր Ռուսաստանում Հայաստանի դեսպանն ասաց , որ գագաթնաժողովին մասնակցելու է նաև Շառլ Ազնավուրը, և դա չափազանց կարևոր է` մշակույթի տեսանկյունից՚, - ասել է Բերմանը, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները:
Հիշեցնենք, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 11-12-ը Երևանում: Միջոցառմանը կմասնակցեն ավելի քան ութ տասնյակ պետությունների բարձրաստիճան պատվիրակություններ