Արմինֆո. Այսօր «Պանդոկ Երևանի» «Տերյան» մասնաճյուղի դիմաց տեղի է ունեցել աշխարհի ամենաերկար գաթայի համտես-հյուրասիրությունը:
Ամենաերկար գաթան ուներ 4000 սմ երկարություն և 40 սմ լայնություն: Ինչպես պնդում են «Պանդոկ Երևան՚ ռեստորանի խոհարարները, գաթան պատրաստվել է յուրահատուկ բաղադրատոմսով, որը նրանք չեն ցանկացել հրապարակել: