Արմինֆո. Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքին բնության զարթոնքը և նոր տարին խորհրդանշող գարնանային տոնի՝ Նավրոզի կապակցությամբ, որը, ըստ հանրապետության նախագահի, լի է նոր կյանքի, նոր հույսերի և նոր հաջողությունների ակնկալիքով:
Ինչպես հաղորդել է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը, Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին նախագահ Սարգսյանը մաղթել է երջանկություն, բարօրություն և առաջընթաց՝ Հայաստանի հասարակության իրավահավասար եղբայրական ընտանիքում:
«Համոզված եղեք, որ ձեր ուրախությունը մեր ուրախությունն է, իսկ ձեր հոգսերը մեր հոգսերն են: Մենք միասին կառուցում ենք ազատ ու բարեշեն երկիր բոլորիս համար»,-ասված է նախագահի շնորհավորական ուղերձում: