Արմինֆո. ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը հավաստիացնում է, որ հանրապետության տարածքում առկա փոշու ամպն իրենից որևէ վտանգ չի ներկայացնում։
«Այսօր հանրապետության տարածքում առկա փոշու ամպը պայմանավորված է Իրաքի անապատներից ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքների հետ և իրենից որևէ վտանգ չի ներկայացնում։ Կեսօրից հետո այդ հոսանքները կնահանջեն, իրենց տեղը զիջելով Սև ծովից ներթափանցող ցիկլոնին, ինչի արդյունքում ներկա պահին առկա փոշու ամպը կցրվի»,- Facebook-ի էջում գրել է նա:
Նշենք, որ Սուրենյանի կանխատեսմամբ, առաջիկա օրերին սպասվում է մարտ ամսվա համար ռեկորդային տաք եղանակ, օդի ջերմաստիճանը կանրապետությունում կբարձրանա մինչև 33 աստիճան: