Արմինֆո.Օտարերկրյա ուսումնական հաստատություններում սովորող Հայաստանի քաղաքացիները բանակից տարկետման իրավունք կստանան մինչև 19 տարեկան հասակը: ՀՀ խորհրդարանը մարտի 21-ի նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ հավանություն է տվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում համապատասխան փոփոխություններին:
Երկրի այն քաղաքացիները, ովքեր սովորում են Հայաստան հանրակրթական համակարգում, բանակից տարկետման իրավունք են ունենում մինչև կրթության ավարտը հանրակրթական հաստատությունում, մինչև 19 տարին լրանալը և ոչ թե մի օր ավելի: Ներկայումս այդ իրավունքն առաջարկվում տարածել նաև Հայաստանից այն քաղաքացիների վրա, ովքեր լքել են Հայաստանը և սովորում են այլ երկրների հանրակրթական հաստատություններում: Հայաստանի օրենսդրության համաձայն, պարտադիր զինվորական ծառայությանը զորակոչվում են 18 և ավելի տարիքի տղամարդիկ: Մինչդեռ, Հայաստանում գործում է 12-ամյա կրթական համակարգը: