Արմինֆո. Հայաստանում ավելի քան 10 հազար մարդ է մասնակցել ՌԴ նախագահի ընտրություններին: Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է Հայաստանում ՌԴ դեսպանության մամուլի քարտուղար Վերոնիկա Արտենյանը, Հայաստանի տարածքում ընտրություններին մասնակցել է 10 419 մարդ: «Ձայների հաշվարկի արդյունքում բոլոր ընտրատեղամասերում առաջատար դիրքում է Վլադիմիր Պուտինը՚, - հավելել է Արտենյանը:
Ըստ նախնական տվյալների, Ռուսաստանի գործող նախագահի օգտին քվեարկել է Հայաստանի տարածքում գտնվող ռուսաստանցի ընտրողների 90-92 տոկոսը: Երևանում քվեարկությանը մասնակցել է շուրջ 5000 ՌԴ քաղաքացի:
Ավելի քան 1200 մարդ քվեարկել է Գյումրիի ընտրատեղամասում: Գորիսի, Կապանի և Սիսիանի բնակիչների համար մարտի առաջին տասնօրյակում կազմակերպվել էր վաղաժամկետ քավեարկություն` տեղամասային ընտրական հանձնաժողովի կողմից: Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների քվեարությունը կազմակերպելու համար ձևավորվել էին չորս լրացուցիչ ընտրական տեղամասեր` Հայստանի տարածքում ՌԴ ՊՆ զորամասերի տեղակայման վայրերում: Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը աննախադեպ է համարել մասնակցությունն ընտրություններին: 2012 թվականի մարտի 4-ին ՌԴ նախագահի ընտրություններին Երևանում մասնակցել էր 2960 մարդ: