Արմինֆո. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հիմնականում իրականացնում է տեղեկատվական և հոգեբանական ճնշման քաղաքականություն: Այդպիսի կարծիք է հայտնել «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը՝ ԱրմԻնֆո-ի խնդրանքով մեկնաբանելով Հայաստանի նկատմամբ Ալիևի տարածքային հավակնությունները:
Նրա խոսքով, այսօր Ալիևն իրականացնում է քաղաքականություն՝ Թուրքիայից դուրս գրված դեղատոմսերով: «Հուսանք, որ Ալիևի հայտարարություններն ինչ-որ ավելի մասշտաբային բանի չեն վերաճի հետագայում»,- ասել է Հարությունյանը:
Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով Նովրուզի կապակցությամբ, հերթական անգամ տարածքային պահանջներ է ներկայացրել Հայաստանի նկատմամբ: «Այօրվա Հայաստանի տարածքի մեծ մասը ադրբեջանական պատմական հողեր են: Պատմական գրքերում նշված է, որ Երևանի խանության բնակչության մեծ մասը, ավելի ստույգ՝ 80 տոկոսը, կազմել են ադրբեջանցիներ»,- նշել է նա:
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, արձագանքելով Ալիևի այդ հայտարարությանը, ընդգծել է, որ միջազգային համապատասխան արձագանքի բացակայությունը խրախուսում է Ալիևին ավելի մեծ տարածքային պահանջներ ներկայացնել: