Արմինֆո. Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը ճշտում է Վորոնեժի մարզում բեռնատարի և Հայաստանից ընթացող ավտոբուսի բախման հետևանքով տուժածների մասին տեղեկատվությունը: Այդ մասին ասվում է ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան հաղորդագրության մեջ:
Մարտի 20-ին՝ ժամը 10:57-ին, տեղեկություն էր ստացվել, որ ժամը 09:00-ի սահմաններում Մ-4 «Դոն» միջպետական ավտոճանապարհի 673-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են «Mercedesե մակնիշի 308 AF 61 պետհամարանիշով ավտոբուսը և բեռնատարը: Ավտոբուսի և բեռնատարի վարորդները մահացել են, կան տուժածներ: