Արմինֆո. Հայաստանի միգրացիոն բացասական սալդոն վերջին երեք տարիների ընթացքում կազմել է տարեկան 44 հազար քաղաքացի: Այս մասին մարտի 19-ի մամուլի ասուլսիում հայտարարել է ժողովարդագրագետ Ռուբեն Եգանյանը անդրադառնալով Հայաստանի 2014-2016 թվականների միգրացիոն միտումների ուսումնասիրության արդյունքներին:
Նրա խոսքերով, բացասական սալդոն գրանցվել է 2007-ից մինչև 2014 թվականը, երբ այդ ցուցանիշը հասել է 35 հազարի, այնուհետև, 2014-2016 թվականներին հասել է 44 հազարի: «Այսինքն, կոպիտ հաշվարկներով Հայաստանը տարեկան լքում է բնակչության մոտ մեկ տոկոսը: Միևնույն ժամանակ, 1% կրճատվում է նաև արտադրությունը, աշխատատեղերը, եկամուտները և այլն: Այս ամենը լուրջ մտավախություններ է առաջացնում», - ընդգծել է նա:
Հետազոտության արդյունքում հաջողվել է եզրակացնել, որ Հայաստանում արտագաղթը զանգվածային երևույթ է, կրում է ինչպես երկարաժամկետ, այնպես էլ սեզոնային բնույթ, ինչը, ըստ էության, պայմանավորված է ներքին գործոններով: Միգրացիան Հայաստանում, ըստ Եգանյանի, ունի երեք հիմնական հոսք`աշխատանքային, ընտանեկան և մշտական բնակության: Նա նշել է, որ աշխատանքային միգրանտները կազմում են քաղաքացիների 48-49% -ը, մշտական բնակության նպատակով`46% -ը, իսկ ընտանեկան միգրանտները կազմում էն բնակչության 2%-ը: Հատկանշական է, որ կրթական միգրացիան կազմում է քաղաքացիների ընդամենը 1,5% -ը, որոնց գերակշիռ մասը կանայք են:
Աշխատանքային միգրանտներիառումով նա նշել է, որ դրանք հիմնականում ռեպրոդուկտիվ տարիքի տղամարդիկ են, որոնց հիմնական շուկան ՌԴ-ն է: Փորձագետի կարծիքով, դա պայմանավորված է նրանով, որ աշխատանքային միգրանտների աշխատանքի պայմանները բավականին պարզեցված են եվրասիական տարածքում: Դրանով, ըստ Եգանյանի, կարելի է բացատրել զանգվածային միգրացիայի գործոնը: «Այսօր մեր քաղաքացիները մեկ աշխատանքային պայմանագրի կնքման միջոցով կարող են մնալ և աշխատել Ռուսաստանում անսահմանափակ ժամանակով: Արդյունքում, միգրանտը որոշակի իմաստով ազդում է դեպի երկիր նյութական ռեսուրսների ներհոսքի վրա, զսպում է աղքատությունը, հանդիսանում սոցիալ-տնտեսական կայունության գրավական», - ասել է նա:
Փորձագետի խոսքերով, ավելի վաղ անցկացված հարցման համաձայն, աշխատանքային միգրացիայի հիմնական պատճառը այն էր, որ Հայաստանում աշխատատեղերի բացակայությունն է, իսկ հետո` աշխատավարձի մակարդակը: «Այսօր իրավիճակը որոշ չափով փոխվել է, քանի որ քաղաքացիները որպես առաջնահերթ խնդիր նշել են բարձր եկամտաբերությունը, ինչը ցույց է տալիս երկրում ստեղծված աշխատատեղերի ցածր պահանջարկի մասին», - ընդգծել է նա:
Ստեղծված իրավիճակի լուծման համար, ըստ փորձագետի, անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ, որոնք կներառեն ինչպես տնտեսական, այնպես էլ սոցիալական ոլորտները: Պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին`նա նշել է, որ իրավիճակի փոփոխության նախադրյալներ չի տեսնում: «Կան վատթարացման նախադրյալներ, ստեղծված իրավիճակի բարելավման համար նախադրյալներ չկան: Ես փորձում եմ լինել օբյեկտիվ», - ընդգծել է նա:
Մասնավորապես, Ռ. Եգանյանն ասել է, որ 2007 թ. անցկացված հարցման համաձայն, հայ ընտանիքների առնվազն 35%-ն ունեցել է առնվազն մեկ միգրանտ: Վերջին երեք տարվա համատեքստում այս ցուցանիշն աճել է 2 տոկոսային կետով: 2017-ի տվյալների համաձայն, հարցված քաղաքացիների 13% -ը կամ միգրանտներն են, կամ եղել են: Միգրանտների ճնշող մեծամասնությունը բաժին է ընկնում Գեղարքունիքի, Լոռու և Հյուսիսային Շիրակի մարզերին:
Նշենք, որ հարցմանը մասնակցել են 3 հազար տնային տնտեսություններ, ինչպես Երևանից և ՀՀ մարզերից, մասնակցել է մինչև 12 հազար քաղաքացի:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով `Հայաստանի Հանրապետության բնակչությունը 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 2.972.900 քաղաքացի, տարեկան կտրվածքով անկումը`0.4%:
Բացասական միգրացիայի սալդոն գրանցվել է 23.5% մակարդակում: