Arminfo.info



 Երկուշաբթի, 19 Մարտի 2018 17:44

Սերժ Սարգսյանը՝ ԶՈւ հրամանատարությանը. Ես մշտապես եղել և լինելու եմ ձեր կողքին

Սերժ Սարգսյանը՝ ԶՈւ հրամանատարությանը. Ես մշտապես եղել և լինելու եմ ձեր կողքին

Արմինֆո. Սահմանադրության համաձայն փոփոխության է ենթարկվում Հայաստանի զինված ուժերի կառավարման ուղղահայացը՝ ստանալով վարչապետ- անվտանգության խորհուրդ-կառավարություն- պաշտպանության նախարար-գլխավոր շտաբի պետ տեսքը: Այդ մասին ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի ժամանակ ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:


«Սակայն դա չի նշանակում, որ Հայաստանի Հանրապետության նախագահը չի ունենալու դերակատարություն պետության կարևոր ինստիտուտներից մեկի՝ զինված ուժերի կյանքում: Վարչապետի առաջարկությամբ նա նշանակելու է Հայաստանի զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձին՝ գլխավոր շտաբի պետին, այլ պաշտոնատար անձանց, ինչպես նաև շնորհելու է բարձրագույն զինվորական կոչումները:


Արդեն իսկ զգալի աշխատանքներ են իրականացվել պաշտպանության ոլորտի օրենսդրությունը վերանայելու ուղղությամբ, սակայն այդ աշխատանքները կրելու են շարունակական բնույթ:Պաշտպանության բնագավառի պաշտոնյաները պետք է լինեն ճկուն՝ համագործակցելով ինչպես գործադիր, այնպես էլ օրենսդիր իշխանության իրենց գործընկերների հետ: Մեծ է անելիքը այս նոր պայմաններում ենթաօրենսդրական ակտերի մշակման և համապատասխանեցման գործում: Մենք պետք է ոչ միայն լավ օրենքներ ու ենթաօրենսդրական ակտեր գրենք, այլև լավագույնս իրականացնենք դրանք: Այս երկուսի միջև խզում կամ, առավել ևս, թերացում չպետք է լինի:


Այս փոփոխությունների և զինված ուժերի կառուցվածքային բարեփոխումների համատեքստում որոշել ենք «Շանթե ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունը տեղափոխել այս տարվա աշուն: Զորավարժության հիմնական նպատակը պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային պատրաստության մակարդակի գնահատումն է, ինչպես նաև պետական տարբեր հաստատությունների փոխգործակցության և ներդաշնակության բարձրացումը: Զորավարժությունը ներառելու է ամենատարբեր ոլորտներին վերաբերող ներածականներ՝ հնարավորություն տալով յուրաքանչյուր նախարարությանը փորձարկել սեփական որոշումների կայացման մեխանիզմները և կատարելագործել դրանք»,- ասել է Սարգսյանը:


Անդրադառնալով ռազմաարդյունաբերական համալիրի աշխատանքին՝ նա ընդգծել է, որ ռազմարդյունաբերությունը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է: «Հայրենական ռազմարդյունաբերական արտադրությունը պետք է լինի մրցունակ։ Այս նպատակով պետք է ստեղծվեն որակական և գնային առումով հենց այդպիսի նմուշներ՝ ստեղծելով նախադրյալներ նաև արտահանման համար: Մեր նպատակն է, որ ռազմական արդյունաբերությունը դառնա ոչ միայն մեր զինված ուժերի կարևորագույն մատակարարներից, այլև երկրի տնտեսության կարևոր շարժիչ ուժերից մեկը»,- ասել է ՀՀ նախագահը:


Խոսելով զինված ուժերում առկա սոցիալական խնդիրներին՝ Սարգսյանը նշել է, որ մեր պարտքն է համակարգային մոտեցում ցուցաբերել մեր զինհաշմանդամներին և զոհվածների ընտանիքներին:«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը գործում է առավելագույնս թափանցիկ և անվտանգության ոլորտում պետական, մասնավոր և հասարակական հատվածների համագործակցության լավ օրինակ է: Կարծում եմ, որ ժամանակի հետ կաճեն նաև կամավոր վճարումները: Իրոք, ես բարձր եմ գնահատում ինչպես այս հիմնադրամի ստեղծման գաղափարը, այնպես էլ հիմնադրամի աշխատանքները: Եթե ուշադիր հետևելու լինենք՝ կտեսնենք, որ դրա շնորհիվ ինչ-որ չափով մեղմացվել է եղած խնդիրը:
Ես համոզված եմ, որ տարիների ընթացքում հիմնադրամն ունենալու է այնպիսի հնարավորություններ, որոնք մեզ հնարավորություն են տալու ավելի խորացնելու աշխատանքները և, լավ առումով եմ ասում՝ խախտելու հիմնադրամի առաքելության ժամկետները: Ես նկատի ունեմ՝ մենք կամաց-կամաց անցնելու ենք, հետ ենք դառնալու դեպի նախորդ տարիներ: Ֆինանսական հնարավորությունները դա թույլ են տալու: Թեև, ասել եմ և հիմա էլ կրկնում եմ, որ զոհվածների ընտանիքների, հաշմանդամների սոցիալական խնդիրները շատ ծանր բեռ են ցանկացած պետության համար: Երկրորդ աշխարհամարտի մասնակիցներ կան, որոնց սոցիալական խնդիրները մինչև հիմա լուծված չեն: Տեսեք, թե քանի տարիներ են անցել: Բայց սա խնդիր է, պարտականություն է, որ պետությունն ուղղակի պարտավոր է լուծել, և գալու է ժամանակ, երբ մեր երկրում չի լինելու զոհված համ հաշմանդամ զինվորի ընտանիք, որ սոցիալական լուրջ աջակցություն չի ստանալու:


Իրականացվում են բնակարանային ապահովության հատուկ ծրագրեր սպաների բնակարանային պայմանների բարելավման համար: Ըստ ծրագրի՝ սպան գրանցումից հետո արդեն երրորդ տարում բնակարան կստանա: Դրա համար կտրամադրվի հիփոթեքային վարկ և 20 տարիների ընթացքում նա կմարի միայն մայր գումարը, այն էլ՝ որոշակի զեղչով»,- ասել է Սարգսյանը:


«Հաղթանակած և բարձր համբավ ունեցող բանակին վայել է միայն բարձր կարգապահությունը: Չպետք է որոշ ամոթալի դեպքեր ստվեր գցեն բոլորիդ կատարած ահռելի աշխատանքի վրա: Բանակն իսկապես մեր ժողովրդի ամենօրյա ուշադրության կենտրոնում է, ուստի նման դեպքերն արժանանում են զգայուն հասարակական արձագանքի: Մարտական պատրաստության գործընթացը և պարապմունքների հստակ ժամանակացույցը կարգապահության ամրապնդման, բռնարարքների բացառման, արտակարգ դեպքերի նվազեցման ամենաարդյունավետ ճանապարհն են: Բոլորիս համար ակնհայտ է, որ մեր կորուստների հիմնական մասը տեղի է ունենում մարտական հերթապահության կանոնների խախտման պարագայում, ինչը, իհարկե, անթույլատրելի է:
Այդուհանդերձ, որքան էլ բարելավենք ցուցանիշները, այս ուղղությամբ մեր աշխատանքների գերազանց արդյունքը միայն ու միայն «զրո» ցուցանիշը պետք է լինի: Այսինքն՝ ոչ մի զոհ բանակում: Միայն այդ ժամանակ կարելի կլինի խոսել լիարժեք գոհ լինելու մասին:


Անցած տարիների ընթացքում ես մշտապես եղել եմ ձեր կողքին: Մենք միասին շատ երկար ճանապարհ ենք անցել: Այդ ճանապարհի ընթացքում մենք ունեցել ենք հրճվանքի և ափսոսանքի պահեր: Մենք ունեցել ենք մեծ ձեռքբերումներ, ունեցել ենք կորուստներ, բայց եկել, հասել ենք մի հանգրվանի, երբ մեր պատասխանատվությունը մեր անցած ճանապարհի նկատմամբ կրկնապատկվում է: Եվ որպեսզի այս պատասխանատվությունը մենք կարողանանք պատվով կատարել, ես մշտապես, ավելի հաճախ լինելու եմ ձեր կողքին և ավելի մեծ օժանդակություն եմ ցուցաբերելու: Բայց հասկանալի է, որ առաջին պատասխանատուն դուք եք, և ցանկացած օգնություն ու օժանդակություն արդյունավետ է միայն այն դեպքում, երբ կոնկրետ մարդը, կոնկրետ պետական պաշտոնյան ձգտում ունի հասնելու եթե ոչ կատարելության, ապա դրան մոտ աստիճանի: Եվ ես համոզված եմ, որ այս դահլիճում նստած մարդկանց մեծ մասը հենց այդպիսին են և այդպես են մտածում: Անկեղծ եմ ասում, ես վստահում և հավատում եմ ձեզ: Մենք ուղղակի պարտավոր ենք ձեռնարկել քայլեր, որոնք կբարձրացնեն մեր ժողովրդի անվտանգության աստիճանը: Սա՛ է մեր գերագույն խնդիրը»,- ասել է ՀՀ նախագահը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Նոր իշխանությունը Նոր իշխանությունը "նոր պատմություն" է գրում
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշգրտման գործընթացըՀայաստանի և Ադրբեջանի սահմանին երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշգրտման գործընթացը
Բագրատ Սրբազան. «Երկրապահ» եւ նրա ղեկավար Սասուն Միքայելյան, հիշեք ձեր առաքելության մասին. դուք երկիր պահող եք, երկիր հանձնող չեքԲագրատ Սրբազան. «Երկրապահ» եւ նրա ղեկավար Սասուն Միքայելյան, հիշեք ձեր առաքելության մասին. դուք երկիր պահող եք, երկիր հանձնող չեք
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե. 2024 թվականի 1-ին եռամսյակում արձանագրվել է ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումների 17 և տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտման  41 դեպքԽոսքի ազատության պաշտպանության կոմիտե. 2024 թվականի 1-ին եռամսյակում արձանագրվել է ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումների 17 և տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտման  41 դեպք
Հայաստանի սահմանների փոփոխությունը կարող է կատարվել բացառապես հանրաքվեի հիման վրա ․ հայտարարությունՀայաստանի սահմանների փոփոխությունը կարող է կատարվել բացառապես հանրաքվեի հիման վրա ․ հայտարարություն
Ալիև. Պաշտոնական Բաքուն համաձայնություն է տվել Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպմանը ՂազախստանումԱլիև. Պաշտոնական Բաքուն համաձայնություն է տվել Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Հայոց ցեղասպանության հուշահամալիրում ծաղկեպսակների զետեղման արարողությանը մամուլի ներկայությունը սահմանափակելու մասին կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ. ՀԺՄՀայոց ցեղասպանության հուշահամալիրում ծաղկեպսակների զետեղման արարողությանը մամուլի ներկայությունը սահմանափակելու մասին կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ. ՀԺՄ
Ոսկեպարի գյուղապետ. Այս միակողմանի զիջումների արդյունքում մեր գյուղի ճակատագիրը կախված է լինելու ԱդրբեջանիցՈսկեպարի գյուղապետ. Այս միակողմանի զիջումների արդյունքում մեր գյուղի ճակատագիրը կախված է լինելու Ադրբեջանից
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է առաջին սահմանային սյունըՀայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է առաջին սահմանային սյունը
"Միասին" շարժումն Ազգային ժողովի պատգամավորներին կոչ է անում ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնել
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համարՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
ՀՅԴ բյուրո. Հայաստանի իշխանության ներկայացուցիչներն արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումներըՀՅԴ բյուրո. Հայաստանի իշխանության ներկայացուցիչներն արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները
Էրդողանը Հայաստանի իշխանություններին կոչ է արել կողմնորոշվել առկա իրողություններով՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզ մշակելու համարԷրդողանը Հայաստանի իշխանություններին կոչ է արել կողմնորոշվել առկա իրողություններով՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզ մշակելու համար
Քաղաքացիները փակել են Նոյեմբերյանի ճանապարհը. իրավիճակը տեղում լարված էՔաղաքացիները փակել են Նոյեմբերյանի ճանապարհը. իրավիճակը տեղում լարված է
Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը։Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը։
Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի հարակից տարածքում իրականացվում են ականազերծման աշխատանքներ․ԱԱԾԲաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի հարակից տարածքում իրականացվում են ականազերծման աշխատանքներ․ԱԱԾ
«Մենք կանք». Հող հանձնելը խաղաղության երաշխիք չէ«Մենք կանք». Հող հանձնելը խաղաղության երաշխիք չէ
Գրիգորյան. ՌԽԶ-ն Արցախից մեկնել է Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման կետեր՝ դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համարԳրիգորյան. ՌԽԶ-ն Արցախից մեկնել է Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման կետեր՝ դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար
Պաշտպանության նախարարությունը հաղորդել է Ոսկեպարում պայթեցման աշխատանքներ իրականացնելու մասինՊաշտպանության նախարարությունը հաղորդել է Ոսկեպարում պայթեցման աշխատանքներ իրականացնելու մասին
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրում կան չհամաձայնեցված հոդվածներ. ԿրեմլՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրում կան չհամաձայնեցված հոդվածներ. Կրեմլ
Կրեմլ. Լեռնային Ղարաբաղից Ռուսաստանի խաղաղապահների դուրս գալը համապատասխանում է տարածաշրջանային ներկա իրողություններինԿրեմլ. Լեռնային Ղարաբաղից Ռուսաստանի խաղաղապահների դուրս գալը համապատասխանում է տարածաշրջանային ներկա իրողություններին
ՀՀԿ գործադիր մարմինը և ՀՅԴ գերագույն մարմինը հանդես են եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսված սահմանազատման գործընթացի վերաբերյալ հայտարարություններովՀՀԿ գործադիր մարմինը և ՀՅԴ գերագույն մարմինը հանդես են եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսված սահմանազատման գործընթացի վերաբերյալ հայտարարություններով
Փաշինյանն ու Կլաարը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանն առնչվող հարցերՓաշինյանն ու Կլաարը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանն առնչվող հարցեր
"Հայաքվե" նախաձեռնությունը մեկ ժամով փակել է Երևան-Թբիլիսի մայրուղին Ալավերդու ուղղությամբ՝ ի աջակցություն Տավուշի բնակիչների
Դավիթ Գրիգորյանը վերանշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնումԴավիթ Գրիգորյանը վերանշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Իմանգալի Տասմագամբետով. ՀԱՊԿ-ում Հայաստանի գործունեությունը շարունակվում է, օրակարգային բոլոր հարցերը լուծվում են աշխատանքային կարգովԻմանգալի Տասմագամբետով. ՀԱՊԿ-ում Հայաստանի գործունեությունը շարունակվում է, օրակարգային բոլոր հարցերը լուծվում են աշխատանքային կարգով
Փոխվարչապետն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման գործընթացըՓոխվարչապետն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման գործընթացը
Բագրատ սրբազան. Սահմանազատման ևս մեկ աշխատանքային հանձնաժողովի ստեղծումն այս ապօրինության պատասխանատվությունը համայնքապետերի վրա բարդելու փորձ էԲագրատ սրբազան. Սահմանազատման ևս մեկ աշխատանքային հանձնաժողովի ստեղծումն այս ապօրինության պատասխանատվությունը համայնքապետերի վրա բարդելու փորձ է
Արդյո՞ք Սամսոնյանն ու Սաղաթելյանը քաղբանտարկյալներ են. International Center օn Development of Parliamentarism-ի պարզաբանումըԱրդյո՞ք Սամսոնյանն ու Սաղաթելյանը քաղբանտարկյալներ են. International Center օn Development of Parliamentarism-ի պարզաբանումը
ՆԱՏՕ-ն ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններըՆԱՏՕ-ն ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Ոսկեպարում լարված իրավիճակ է. զինվորականներն ականազերծում են 7-րդ դարի եկեղեցու հետևում գտնվող տեղամասերըՈսկեպարում լարված իրավիճակ է. զինվորականներն ականազերծում են 7-րդ դարի եկեղեցու հետևում գտնվող տեղամասերը
Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին կից երկու աշխատանքային խումբ է ստեղծվելՀայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին կից երկու աշխատանքային խումբ է ստեղծվել
Կրեմլ. Պուտինը և Փաշինյանը կարճաժամկետ հեռանկարում կկարողանան անձամբ քննարկել տարբեր հարցեր, այդ թվում՝ ռուս սահմանապահների հեռանալըԿրեմլ. Պուտինը և Փաշինյանը կարճաժամկետ հեռանկարում կկարողանան անձամբ քննարկել տարբեր հարցեր, այդ թվում՝ ռուս սահմանապահների հեռանալը
Վլադիմիր Վարդանյան. Իրական քաղաքականությունը կառուցվում է այն բանի վրա, որ փորձենք գտնել այն հատվածները, որտեղ հնարավոր է հասնել փոխհամաձայնության և առաջ շարժվելՎլադիմիր Վարդանյան. Իրական քաղաքականությունը կառուցվում է այն բանի վրա, որ փորձենք գտնել այն հատվածները, որտեղ հնարավոր է հասնել փոխհամաձայնության և առաջ շարժվել
«Բեբուկ» շարժական թատրոնն ամենափոքր բնակիչների համար «անիվների վրա հեքիաթներ» կուցադրի Երևանի բոլոր վարչական շրջաններում«Բեբուկ» շարժական թատրոնն ամենափոքր բնակիչների համար «անիվների վրա հեքիաթներ» կուցադրի Երևանի բոլոր վարչական շրջաններում
Ֆրանկոֆոնիայի եզրափակիչ գալա համերգը նվիրվելու է ֆրանսիացի կոմպոզիտոր Ֆրանսիս Պուլենկի 125-ամյակինՖրանկոֆոնիայի եզրափակիչ գալա համերգը նվիրվելու է ֆրանսիացի կոմպոզիտոր Ֆրանսիս Պուլենկի 125-ամյակին
Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 4-6 աստիճանովՀայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 4-6 աստիճանով
Տավուշցիները գիշերն անցկացրել են Կիրանց-Ոսկեպար ճանապարհին և մտադիր չեն ճանապարհը բացել այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունները չեն լսել նրանցՏավուշցիները գիշերն անցկացրել են Կիրանց-Ոսկեպար ճանապարհին և մտադիր չեն ճանապարհը բացել այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունները չեն լսել նրանց
Հայաստանի սահմանների պաշտպանության հարցերով զբաղվելու են սահմանապահ զորքերը․ՓաշինյանՀայաստանի սահմանների պաշտպանության հարցերով զբաղվելու են սահմանապահ զորքերը․Փաշինյան
Փաշինյան. շատ կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանների սահմանազատման հիմնական սկզբունքներըՓաշինյան. շատ կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանների սահմանազատման հիմնական սկզբունքները
ՀՀ վարչապետ. առաջին անգամ Հայաստանն ու Ադրբեջանը հարցը լուծել են բանակցությունների սեղանի շուրջՀՀ վարչապետ. առաջին անգամ Հայաստանն ու Ադրբեջանը հարցը լուծել են բանակցությունների սեղանի շուրջ
Փորձարկող-տիեզերագնաց  Հարություն Կիվիրյանը հանդիպել է հայ ուսանողների հետՓորձարկող-տիեզերագնաց  Հարություն Կիվիրյանը հանդիպել է հայ ուսանողների հետ
ԱԺ փոխխոսնակ. Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ էԱԺ փոխխոսնակ. Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է
ՀՀ ԱԳՆ. Հայաստանը մշտապես աջակցել է «երկու պետություն» սկզբունքով Պաղեստինի և Իսրայելի միջև հակամարտության հանգուցալուծմանըՀՀ ԱԳՆ. Հայաստանը մշտապես աջակցել է «երկու պետություն» սկզբունքով Պաղեստինի և Իսրայելի միջև հակամարտության հանգուցալուծմանը
ՊԵԿ նախկին ղեկավար. ինքնադավաճանած ժողովուրդն ապրելու իրավունքը վերագտնելու համար պետք է ապստամբի ինքն իր դեմՊԵԿ նախկին ղեկավար. ինքնադավաճանած ժողովուրդն ապրելու իրավունքը վերագտնելու համար պետք է ապստամբի ինքն իր դեմ
ՀՀ ԱԳՆ ղեկավար. Հայաստանի իշխանությունները հավատում են, որ կա Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատելու իրական հնարավորությունՀՀ ԱԳՆ ղեկավար. Հայաստանի իշխանությունները հավատում են, որ կա Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատելու իրական հնարավորություն
Հիմա էլ լռե՞նք... ԱԺ պատգամավորը՝ Ադրբեջանին գյուղեր հանձնելու Հայաստանի իշխանությունների որոշման մասինՀիմա էլ լռե՞նք... ԱԺ պատգամավորը՝ Ադրբեջանին գյուղեր հանձնելու Հայաստանի իշխանությունների որոշման մասին
ՄԱԿ-ի դատարանը լսումներ կսկսի Ադրբեջանի նախաձեռնած հակընդդեմ հայցի շրջանակում Հայաստանի ներկայացրած առարկությունների վերաբերյալՄԱԿ-ի դատարանը լսումներ կսկսի Ադրբեջանի նախաձեռնած հակընդդեմ հայցի շրջանակում Հայաստանի ներկայացրած առարկությունների վերաբերյալ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն ամենաբարձր կետում չեն. ՄիրզոյանՀայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն ամենաբարձր կետում չեն. Միրզոյան
ԵՄ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին՝ համապարփակ կարգավորման հասնելու համար. ԿլաարԵՄ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին՝ համապարփակ կարգավորման հասնելու համար. Կլաար
Պետդեպարտամենտ. ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից սահմանազատման սկզբունքների համաձայնեցումըՊետդեպարտամենտ. ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից սահմանազատման սկզբունքների համաձայնեցումը
ՄԱԿ գլխավոր քարտուղարը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել լուծել բոլոր հարցերը՝ հարաբերությունների կարգավորման համարՄԱԿ գլխավոր քարտուղարը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել լուծել բոլոր հարցերը՝ հարաբերությունների կարգավորման համար
Հարաբերությունների վատթարացման պատճառով Բաքվում որոշել են փակել ֆրանսիական վարժարանըՀարաբերությունների վատթարացման պատճառով Բաքվում որոշել են փակել ֆրանսիական վարժարանը
"Թաթոյան" հիմնադրամ. կառավարության ղեկավարն Ադրբեջանին զիջում է տարածքներ, որոնք խաթարում են Հայաստանի անվտանգությունն ու մարդկանց իրավունքները
Մահացել է հայտնի դիվանագետ և խաղաղարար Վլադիմիր ԿազիմիրովըՄահացել է հայտնի դիվանագետ և խաղաղարար Վլադիմիր Կազիմիրովը
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՄինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
"Մենք նրանց՝ գյուղեր, նրանք մեզ՝ ռիսկերի նվազեցում". վարչապետի աշխատակազմում մեկնաբանել են ՀՀ և ԱՀ սահմանագծման հանձնաժողովների համատեղ հաղորդագրությունը
«Մենք կանք». ՌԴ քաղաքականությունը խթանում է Ալիևի ամենաթողությունը«Մենք կանք». ՌԴ քաղաքականությունը խթանում է Ալիևի ամենաթողությունը
ԱԳՆ. Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովների ութերորդ հանդիպումըԱԳՆ. Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովների ութերորդ հանդիպումը
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով
Դաշնակիցներ, ուղեկիցներ և դաշինքների պատրանքներ. Մարկեդովնովը՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին՝ նոր իրողություններումԴաշնակիցներ, ուղեկիցներ և դաշինքների պատրանքներ. Մարկեդովնովը՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին՝ նոր իրողություններում